Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Նոր մոտեցում չտեսանք, որեւէ նոր բան չասվեց»

Հոկտեմբեր 20,2012 13:04

«Առավոտ»-ը երեկ ՌԱՀՀԿ ղեկավար Մանվել Սարգսյանին հարցրեց, թե Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հնարավոր հանդիպումը, որի մասին վերջին օրերին ավելի հաճախ են սկսել խոսել, ի՞նչ նոր բան կարող է փոխել բանակցային գործընթացում։ Մեր զրուցակիցը նախ՝ հիշեցրեց Փարիզում հունիսի 18-ին կայացած ԵԱՀԿ ՄԽ համանախագահների եւ ԱԳ նախարարների հանդիպումը, ինչպես նաեւ՝ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հայաստանյան այցը այս տարվա հունիսին՝ տարածաշրջանային այցի շրջանակներում, որի ընթացքում Քլինթոնը նշել էր, թե Փարիզում կկայանա ԱԳ նախարարների հանդիպում, որտեղ կառաջարկվեն նոր մոտեցումներ: «Մենք չտեսանք որեւէ նոր մոտեցում, ընդամենը տարածվեց համանախագահների հայտարարություն, որում որեւէ նոր բան չասվեց»,- նկատեց Մ. Սարգսյանը:

Կարդացեք նաեւ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել