Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաստանի ԱԱԾ-ի աշխատողները այդպես էլ մնացին կագեբեյեշիկներ»

Հոկտեմբեր 20,2012 12:50

Այս կարծիքին է ԳԱԼԱ հեռուստաընկերության սեփականատեր, «Սիվիլիթաս» հիմնադրամի խորհրդի նախագահ Վահան Խաչատրյանը, որին նախորդ օրը Վարդան Օսկանյանի գործով հարցաքննության էին  հրավիրել  Ազգային անվտանգության ծառայություն: Պարոն Խաչատրյանը  Aravot.am –ի հետ զրույցում ասաց. «Ազգային անվտանգության ծառայությունում ինձ հարցաքննող քննիչը իրեն անվանեց կագեբեյի աշխատող, նա արդեն երկրորդ անգամ է իրեն այդ տերմինով բնութագրում, նույնը լսեցի մի քանի ամիս առաջ , երբ ինձ առաջին անգամ հարցաքննությանն էին  հրավիրել : Ես իրեն բացատրեցի, որ ինքը ոչ թե կագեբեյի, այլ Հայաստանի ազգային անվտանգության ծառայության աշխատող է , և իր գլխավերևում Հայաստանի հանրապետության զինանշանն է: Մոտավորապես երկու բառով բացատրեցի կագեբեյի տարբերությունը, ասացի, որ շատ վատ կառույց էր, բայց, ցավոք, մի քանի ամիս անց` նախորդ օրվա հարցազրույցում, էդ կապիտանը նույնը կրկնեց, երևի չի հասկացել տարբերությունը և էլի  ներկայանում է որպես  կագեբեյի աշխատող: Ինքն  իրեն էդպես է տեսնում, իսկ սա նշանակում է, որ   այդ կառույցի մասին երկար-բարակ խոսել այլևս  անիմաստ է, պատկերացնո՞ւմ եք ինչ մակարդակի է այդ ամեն ինչը  ու այդ մակարդակի մարդիկ  ում վրա են գործեր են սարքում: Խորհրդային միության կագեբեն մեր մեջ արմատավորված  ու նույնացված է է Ֆելիքս Էդմոնդովիչ Ձերժինսկու անվան հետ, ինքն է կաբեգեի հիմնադիրը, ինքն է դրել դրվածքը, կագեբեն եղել է ռեպրեսիաների, մարդկանց խոշտանգումների ենթարկող  կառույց:Եվ ես չեմ ուզում իմ Հայաստանում  ունենալ կագեբե, մենք պայքարում ենք դրա դեմ, որպեսզի կագեբե չլինի այստեղ, այլ լինի Հայաստանի հանրապետության ազգային անվտանգության ծառայություն:Ես շատ լուրջ հարկեր եմ վճարում, որպեսզի էդ ծառայողը  լավ աշխատավարձ ստանա և ինքն իր մասին չխոսի որպես կագեբեի աշխատողի:Ցավոք, ես շատ նեղվեցի, և մինչև հիմա փոքրիկ  սթրեսի մեջ եմ այդ հայտնությունից, որը երեկ արեցի:Դա իմ միակ տպավորությունն էր ամբողջ հարցաքննությունից, իմ հիշողության մեջ  ուրիշ դրվագ չի մնացել»: Իսկ Վարդան Օսկանյանի ու նախորդ նախագահական ընտրություններից առաջ ԳԱԼԱ հեռուստաընկերության   դեմ սարքված  գործերի մեջ նմանություն տեսնո՞ւմ է, մեր այս հարցին Վահան Խաչատրյանը պատասխանեց. «Միանշանակ տեսնում եմ, իմ մոտ այնպիսի տպավորություն է, թե մենք այս ամեն ինչը տեսել ենք, անգամ գիտեմ, թե որ քայլից հետո ինչ պետք է լինի. ինչպես Ուլյանով Լենինը գիտեր, թե հեղափոխություն ոնց են անում ` ոչ թե տելեֆոն, տելեգրաֆ, սա էդ կարգի է, արդեն  դասագրքային է դարձել այս ամենը , նույնիսկ դասագիրք կարելի է գրել, թե որ քայլից  հետո ինչ կարող են անել իշխանությունները:Սրա համար եմ մեծ ցավ ապրում, որ մեզ չի հաջողվել 20 տարվա ընթացքում ձևավորել մի մշակույթ, որտեղ որ քաղաքական հայացքների պատճառով բացառվեն քրեական հետապնդումները: Սա պիտի արմատախիլ արվի, ցանկացած մարդ հստակ պետք է պատասխան նրա համար, ինչ ինքը արել է:Վաղը եթե Սերժ Սարգսյանին սկսեն հետապնդել իր քաղաքական հայացքների համար, եթե ինքը ունի այդպիսիք, ուրեմն մենք ամբողջ հասարակությունով պետք է  կանգնենք նրա կողքը, որպեսզի իրեն անհիմն չմեղադրեն»:  Իսկ թե ինչո՞վ կավարտվի  Վարդան Օսկանյանի դեմ հարուցված քրեական գործը, ըստ Վահան Խաչատրյանի,  քանի որ այն քաղաքական  գործ է, ապա ընթացքը կախված կլինի  նախագահական ընտրություններից առաջ տեղի ունեցող  վերադասավորումներից : «Ինձ համար անդառնալի կորուստ է Հայաստանի վարկանիշի անկումը միջաջազգային  ասպարեզում,  մեզ լուրջ չեն վերաբերում.գործ են սարքում այն մարդու դեմ,  որը  10 տարի այդ նույն միջազգային հանրությանը ներկայացրել է   մեր երկիրը,և բոլորը հասկանում են, որ սա սարքովի է,  սա նման է սպիտակ թղթի , որի վրա ոչ մի բան չի գրվում, որովհետև բոլորին ամեն ինչ պարզ է :Ես չէի ուզենա, որ ԱՄՆ-ի դեսպանը հայտարարություն անի, որը մատ թափ տալու նման մի բան է, ես չէի ուզենա ապրել այն  երկրում, որտեղ դեսպանի մակարդակով կշտամբանք տային, կուզենայի ունենալ  լուրջ երկիր , սա է իմ մտահոգությունը», -ասում է ԳԱԼԱ-ի սեփականատերը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031