Լրահոս
Օրվա լրահոսը

Կոռուպցիայի վերաբերյալ վարչապետի ահազանգը լուծում է գտել

Հոկտեմբեր 20,2012 12:35

Այսօր արդարադատության նախարարությունում նոտարական քննություններ են անցկացվում: Նոտարական թափուր  տեղեր կան  Վարդենիսում, Ալավերդիում, Մարալիկում , Սեւանում եւ Երեւանում: «Մեծ աժիոտաժ չկա: Այս տարի էլ , ինչպես անցած տարի մոտ 50 մասնակից է մասնակցում,- լրագրողներին ասաց արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը: Նրա խոսքերով,  այս տարի որոշակի փոփոխություններ կան քննակարգում. «3 փուլով է անցկացվում: 1-ին փուլում  գիտելիքներն է ստուգվում՝ որքանով են ինֆորմացված օրենսդրությանը , 2-րդ փուլում՝  մտածելու ունակությունը, մասնակիցները նոտարական խնդիրներ կլուծեն, իսկ 3-րդ փուլում հարցազրույց կունենան արդարադատության նախարարի հետ. տրամաբանական խնդիրներ է առաջադրվելու»:

Նախարարն ասաց, որ նոտարների գործառույթներն առաջիկայում մեծանալու են ու նրանց վրա ավելի մեծ  պատասխանատվություն է դրվելու. «Այն իրավիճակները, որ նոտարներն  ինչ-որ գործարք սխալ էին  կատարում, բայց դա կոպիտ ու դիտավորյալ չէր,  եւ նոտարը պատասխանատվութուն չէր կրում, պետք է ձերբազատվենք դրանից: Պետք է ունենանք նոտար , որ  իր ռիսկով է գործարքը կատարում,  եւ կողմերը վստահ են, որ ցանկացած պարագայում կարող են իրենց գումարները նոտարից հետ ստանալ»:

Aravot.am-ի հարցին, թե ի՞նչ արվեց համակարգում կոռուպցիայի վերաբերյալ վարչապետ Տիգրան Սարգսյանի ահազանգից հետո, պարոն Թովմասյանը պատասխանեց.«Խնդիր ունեինք, որ վճարումներ էին կատարվում , բայց  դրանք չէին արձանագրվում: Այս տարվա առաջին  7-8 ամսվա կտրվածքով,  բոլոր գործարքների համար տրվել են ՀԴՄ կտրոններ եւ միայն 3-4 տոկոսն է վճարվել բանկերում: Խնդիր ունեինք  սակագների հետ, որոնք փակցված չէին  կամ ավելի բարձր ու ցածր էին, բոլոր նոտարական գրասենյակներում արդեն փակցված են: Որեւէ բողոք չկա, այս իրավիճակները դուրս են եկել: Ու երբ նայում ենք նոտարների եկամուտները,  նրանց վճարված գումարները, տեսնում ենք,  որ այդ փոփոխությունները կան»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031