Հայտնի կինոաստղ եւ ռեսթլեր Հալկ Հոգանը հայտնվել է սեքսուալ սկանդալի կենտրոնում: Մոտ մեկ շաբաթ առաջ համացանցում մի տեսագրություն է հայտնվել, որում նա սեքսով է զբաղվում իր մտերիմ ընկերոջ՝ ռադիոդիջեյ Բուբայի գեղեցկուհի կնոջ հետ:
Հոգանն անմիջապես դիմել է դատարան՝ բողոքելով, որ իրեն նկարահանել են թաքուն: Եվ գործի քննության ընթացքում բացահայտվել են այնպիսի նրբագույն մանրամասներ, որ կարելի կլիներ Հոգանի մասին երկրորդ պոռնո ֆիլմն էլ նկարահանել: Պարզվել է, որ նույն Բուբան ոչ միայն տեղյակ է եղել ընկերոջ եւ իր կնոջ՝ Հիզեր Քլեմի, հարաբերությունների մասին, այլեւ ինքն է եղել դրա նախաձեռնողը: Բնագրում լսելի է սիրող ամուսինների խոսակցությունը: «Սիրելիս, հիմա մենք մինչեւ ծերություն ապահովված կլինենք», -ասում է Բուբան: «Դու երբեք այդ բանը չես անի», – պատասխանում է Քլեմը, որին Դի ջեյը սպառնում է. «Բերանդ փակիր, կամ քեզ կսպանեմ»:
«TMZ.com» կայքը պարզել է նաեւ, որ սա Բուբայի միակ նախաձեռնությունը չէ: Դիջեյի տանը հայտնաբերվել է առնվազն երեք նմանատիպ տեսաժապավեն, որոնցից մեկում Հիզերը ստուգում է տեսախցիկը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ