Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հանդիպում ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղարի հետ

Հոկտեմբեր 20,2012 11:56

 

             Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության (ԶՀԿ) գլխավոր քարտուղար Թալիբ Ռիֆային, ով Հայաստան էր ժամանել` մասնակցելու հոկտեմբերի 18-19-ը Երևանում անցկացվող «Համամարդկային արժեքները և մշակութային բազ­մա­զա­նու­թյունը 21-րդ դարում. զբոսաշրջության նշանակու­թյունը» խորագրով երկօրյա միջազգային համաժողովին:

Պարոն Ռիֆան շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և գոհունակություն հայտնել համաժողովի աշխատանքների ընթացքի կապակցությամբ: ՄԱԿ-ի ԶՀԿ-ի գլխավոր քարտուղարը նշել է, որ տպավորված է մեր երկրի զբոսաշրջության ոլորտի առաջընթացով: Նա ընդգծել է միջազ­գային համաժողովի արդյունքում «Երևանյան հռչակագրի»` միջմշակու­թային երկխոսու­թյան և մշակութային բազմազանու­­թյան կարևորության վերա­բեր­յալ փաստաթղթի ստորագրման կարևորությունը, որը խրախուսում է զբոսաշրջության զարգացումը և համամարդկային արժեքների հանդեպ հարգանքը։

Զրուցակիցները քննարկել են մեր երկրում զբոսաշրջության զարգացման հեռանկարները: Վարչապետը նշել է, որ չնայած ոլորտում արձանագրվող 5 տոկոսանոց կայուն աճին` ՀՀ կառավարության առաջնահերթություններից է զբոսաշրջության շարունակական զարգացման քաղաքականության իրականացումը: Կարևորվել է Հայաստանի ողջ տարածքում զանգվածային տուրիզմի զարգացման բարենպաստ միջավայրի ձևավորումը, տեղական զբոսաշրջության ներուժի իրացումը, ներդրումների խթանումը հյուրանոցաշինության բնագավառում, մատչելի հյուրանոցային ցանցի ստեղծումը, ինչպես նաև միջազգային լավագույն փորձի ուսումնասիրությունը և կապերի հաստատումը ոլորտում առաջատար երկրների հետ:

ՄԱԿ-ի ԶՀԿ-ի գլխավոր քարտուղարը պատրաստակամություն է հայտնել աջակցել Հայաստանին վերոնշյալ հարցերի լուծման գործում:

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031