Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հարվածել է դարպասապահի դեմքին եւ թաքնվել տրիբունաներում

Հոկտեմբեր 20,2012 11:11

 Ֆուտբոլի Անգլիայի առաջնության «Շեֆիլդ Ուենսդեյ»-«Լիդս» խաղի 77-րդ րոպեին, երբ հաշիվը 1:1 էր, «Լիդսի» ֆանատներից մեկը մտել է «Հիլսբորո» ստադիոնի խաղադաշտ եւ երկու բռունցքով հարվածել «Լիդսի» դարպասապահ Քրիս Քիրքլենդի դեմքին: Հետաքրքիրն այն է, որ այդ երկրպագու կոչեցյալը կարողացել է փախչել անվտանգության աշխատակիցներից եւ թաքնվել տրիբունաներում:
Անգլիական լրատվամիջոցները գրում են, որ այդ երիտասարդը ներկայումս Անգլիայում ամենաորոնվող հանցագործն է:
Խաղից հետո «Շեֆիլդի» գլխավոր մարզիչ Դեյվ Ջոունսը կտրուկ խոսքեր չի խնայել տեղի ունեցածի մասին: «Դրանք վայրենիներ են, կենդանիներ: Ինչպես ուզում եք, կոչեք: Ես մտածում էի, թե անգլիական ֆուտբոլը ձերբազատվել է այդ ամոթից», – մեջբերում է «The Mirror»-ը:
Գործընկերոջ հետ լիովին համաձայն է եղել նաեւ «Լիդսի» մարզիչ Նիլ Ուորնոքը: «Ցնցված եմ: Զզվելի միջադեպ էր: Այդ տղային հարկավոր է գտնել եւ ուղարկել ամենադաժան բանտ: Նման դեպքերում ես չեմ կարող հպարտանալ, որ գլխավորում եմ «Լիդսը», – հայտարարել է Ուորնոքը:
  Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031