Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Խ. Սուքիասյան. «Հայաստանում տիրում է համակարգային լճացում»

Հոկտեմբեր 20,2012 10:38

-Այսօր բոլորին հետաքրքրում է՝ինչո՞վ է զբաղվում ԽաչատուրՍուքիասյանը։ Բիզնեսով («ՍԻԼ»գրուպով)  չեք զբաղվում,քաղաքականության մեջ ակտիվ չեք,քիչ եք երևում մամուլում։ Ի՞նչ եքանում։

– Զբաղվում եմ իմ սիրած գործով։ Օրինակ՝ հենց երեկ մի ծրագիր վերջացրեցինք iPhone-ի համար։ Ավտոմատիզացման, կառավարման համակարգեր ենք մշակում։ Այսինքն՝ ստեղծագործական աշխատանքով ենք զբաղվում։ Ու մեծ բավականություն եմ ստանում իմ գործից։ Ընդ որում, կառավարման համակարգերը կարելի է ընդլայնել, տարածել ամբողջ համակարգի վրա, երկրի մասշտաբով։ Կառավարումը դարձնել ավելի օպտիմալ և արդյունավետ։

 – Փաստորեն, հիմա առնչվում եք բարձր տեխնոլոգիաների ոլորտի հետ, որըՀայաստանում հայտարարված է տնտեսության գերակա ճյուղ։ Այս ոլորտում ի՞նչհեռանկարներ կան։ Կամ՝ ունե՞նք կադրեր հաջողության հասնելու համար։

– Փայլուն երիտասարդներ ունենք Հայաստանում։ Բացի այդ, բարձր տեխնոլոգիաների ոլորտն առանձնահատուկ է նրանով, որ այստեղ ստվերը գրեթե չկա։ Խնդիրներ, իհարկե, կան, սակայն ամենակարևոր գործոնն այս ոլորտում, այսպես ասենք, կրեատիվիզմն է, ստեղծագործականության մոտեցումը։ Դա Հայաստանում կա, որը ճիշտ աշխատանքի դեպքում կբերի ցանկալի արդյունքի։

 – Կառավարությունն օրերս որոշում ընդունեց ներդնել նոր, տվյալների օն-լայնփոխանցման հնարավորություն ունեցող ՀԴՄ-ներ։ Դա ինչ-որ չափով վերաբերում է ևհայ-թեքի ոլորտին, և պետական կառավարման արդյունավետությանը։ Ինչպե՞ս եքվերաբերվում այդ նախաձեռնությանը։ Եվ մասնավորապես փոքր բիզնեսի համար 180հազար դրամով նոր ՀԴՄ տեղադրելն արդյոք որքանո՞վ ընդունելի կլինի։

– Շատ լավ։ Դա պետք է ավելի շուտ լիներ, քանի որ զգալիորեն կկրճատեր ստվերը։ Ցանկացած նախաձեռնություն, որը կրճատում է մարդու գործոնի դերը, շփումը պետական ծառայողի հետ, միանշանակ ողջունելի է։ Որպես օրինակ՝ արագաչափերի և տեսախցիկների տեղադրումը. արդյունքում  մարդիկ հասկացան, որ չի կարելի խախտում անել, քանի որ դա կխփի իրենց գրպանին։ ՀԴՄ-ների մասով համոզված եմ, որ դա առաջին լուրջ գործիքն է լինելու, որը դժվարացնելու է ստվերում մնալն այդ հատվածում։ Ինչ վերաբերում է փոքր բիզնեսին, ապա դրա լուծումը կա. այդ գումարի մարումը կարելի է մտցնել հարկերի մեջ։ Այսինքն՝ տնտեսվարողը տարվա ընթացքում հարկերի տեսքով կվճարի այդ գումարը։ Պետությունը դրանից միայն շահում է, քանի որ, ինչպես նշեցի, դա բերելու է ստվերի կրճատման։

 – Վերջին շրջանում ամենաքննարկվող թեման նախագահ Սերժ Սարգսյանի (հետո` նաևվարչապետ Տիգրան Սարգսյանի) անցկացրած խորհրդակցություններն էին և դրանցհետևած բացահայտումները։ Հնարավոր համարո՞ւմ եք, որ այսքան տարի իշխանությանղեկին լինելուց հետո երկրի բարձրագույն իշխանությունները նոր միայն իմացանխնդիրների, յուրացումների և «ատկատների» մասին։

– Նման բան հնարավոր չէ, որ նոր իմանան։ Ավելի շատ հակված եմ մտածել, որ ժամանակին հանձնարարականներ են եղել, խոստումներ են տրվել, որ այդ ոլորտներում ինչ-ինչ ժամկետներում խախտումների քանակը կկճատվի… Ի վերջո, ցանկացած խնդրի լուծման համար ժամանակ է հարկավոր։ Այսինքն՝ համապատասխան անձին վստահեցրել են, որ ինչ-որ ժամանակ անց վիճակը կլավանա։ Չի բացառվում, որ անգամ զեկուցած լինեն, թե բարելավվել է։ Այսինքն՝ խոստումները չեն կատարվել։ Պարզ է նաև, որ այդ ամենը նաև քաղաքական ենթատեքստ ունի, պարզ է, որ տեսնում է` շատ խնդիրներ կան։ Ամեն ինչ գումարվում է իրար, դրա համար էլ այդպիսի կտրուկ արձագանք տեսանք։ Վերջին հաշվով, նա հանրապետության առաջին դեմքն է, տարբեր տեղերից տեղեկատվություն է ստանում է, տեսնում է, որ երկիրը տեղից չի շարժվում։ Այսինքն՝ նա միշտ էլ շատ լավ էլ իմացել է, թե որտեղ ինչ է կատարվում, և ինչ խնդիրներ կան։

 – Հայաստանի ամենալուրջ խնդիրներից մեկն այսօր ներդրումների նվազումն է։ Որպեսդրսի հետ սերտորեն առնչվող մարդ, որը կարող է ինչ-որ տեղ նաև օտարի աչքերովնայել տեղի իրականությանը, ի՞նչն է խանգարում օտարերկրյա ներդրումների հոսքին։

– Միայն և միայն օրենքի գերակայության հետ կապված խնդիրները։ Եթե օրենքը լիարժեք գործի, եթե մարդիկ տեսնեն, որ օրենքի գերակայություն է, ապա ներդրումները  կհոսեն։ Ցանկացած, անգամ ամենագայթակղիչ գաղափարն իրագործելուց առաջ բիզնեսմենն առաջին հերթին նայում է, թե տվյալ երկրում դատական համակարգն ի՞նչ վիճակում է, օրենքը գործո՞ւմ է, թե՞ ոչ։

 – Ներդրումների նվազման խնդրի մասին վերջերս խոսում էր նաև ԱԳ նախկիննախարար Վարդան Օսկանյանը՝ նշելով, որ ներդրումների հոսքին խոչընդոտում էարդարության բացակայությունը, անորոշությունը, ու այլն։ Այդ խնդիրները նրապաշտոնավարման օրոք առկա չէի՞ն։

– Վարդան Օսկանյանի՝ ԱԳ նախարար եղած ժամանակ ես ինքս իր առջև մի քանի անգամ բարձրացրել եմ այդ խնդիրները։ Հաշվի առնելով, որ նա ինտերնացիոնալ համակարգին մոտ կանգնած մարդ է, հասկանում է՝ բարեփոխումներն ինչ են, գիտի այլ երկրների զարգացածության, դատական համակարգի կայացածության, մրցակցության մակարդակը։ 10 տարի առաջ, 8 տարի առաջ ես իրեն ասել եմ այդ ամենի մասին։ Եվ ինքը ինձ հետ համաձայն է եղել։

 – Մենք խոսում ենք խնդիրների մասին, մինչդեռ պաշտոնական վիճակագրությունն այլպատկեր է ներկայացնում։ Օրինակ, ԱՎԾ-ն արձանագրել է 7.6% տնտեսականակտիվություն, արդյունաբերության երկնիշ աճ։

– Տնտեսական ակտիվության ցուցանիշը մի ուրիշ, նոր գործիք է, որով ոնց էլ հաշվարկես` մի ինչ-որ փոփոխության կհանգես։ Դրա համար ես դիտարկում եմ ոչ թե հայտարարված ցուցանիշը, այլ իրականությունը՝ ինչ է կատարվում։ Պարզ օրինակ, եթե տնտեսական ակտիվության ցուցանիշը 7.6% է, ինչը քիչ չէ, ապա դա պետք է արտացոլվեր նաև անշարժ գույքի շուկայում՝ թե գների, թե իրացման ծավալների առումով։ Անշարժ գույքի գները տնտեսության ամենակարևոր ինդիկատորներից են։ Մեզ մոտ դրանք անկում են ապրում, մինչդեռ ըստ տրամաբանության` պետք է լիներ հակառակը։ Այսինքն՝ տնտեսական ակտիվության վիճակագրության ցուցանիշը պետք է տեսանելի լիներ կյանքում։

 – Քանի որ խոսեցինք քաղաքաշինության խնդիրներից, այդ ոլորտում ի՞նչփոփոխություններ կցանկանայիք տեսնել։ Մանավանդ հաշվի առնելով, որ Երևանի հետկապված եք, կոնկրետ ինչի՞ կարիք ունի մայրաքաղաքը։

– Երևանի ամենակարևոր խնդիրներից մեկն անհամաչափ զարգացումն է։ Դրա ապացույցը, օրինակ, անշարժ գույքի գների ահռելի տարբերությունն է Կենտրոնի և ծայրամասային շրջանների միջև։ Որպեսզի քաղաքը մեկ մարմին լինի, անշարժ գույքի գների և պահանջարկի այսպիսի տատանում չլինի, որպեսզի ամեն ինչը չկենտրոնացվի միայն փոքր կենտրոնում, լուծում է պետք։ Ես, օրինակ, կառաջարկեի գնալ թունելների կառուցման ճանապարհով, որոնք ծայրամասային շրջանները կկապեին կենտրոնի հետ։ Օրինակ, կարելի է թունել կառուցել, որը Չարենցի փողոցից կմիանար Նորքի զանգվածին։ Իսկ Նորքի զանգվածից արդեն կարելի էր այդ ամենը զարգացնել համապատասխան ճանապարհային հանգույցներով և ենթակառուցվածքներով։ Արդյունքում` կաճեին Նորքի Զանգվածի անշարժ գույքի գները, միջավայրը կաշխուժանար, որն իր հետ կբերեր համապատասխան զարգացումներ։

 – Վերադառնալով անշարժ գույքի շուկային՝ որպես տնտեսության ինդիկատոր,ստացվում է, որ մեր երկրում ճգնաժամը շարունակվում է, քանի որ 2009 թվականիցսկսած` շինարարության ծավալներն ու անշարժ գույքի գները շարունակաբար անկումեն ապրում։

– Այո։ Ընդ որում, ճգնաժամը միայն մեզ մոտ չի շարունակվում, բոլոր երկրներում էլ այս կամ այն չափով շարունակվում է։ Թեպետ շատ դեպքերում ճգնաժամերն օգնում են, որ տնտեսությունը կայանա, սխալները շտկվեն…

 – Մեր դեպքում էլ են ասում՝ ճգնաժամն օգնեց, վեր հանեց խնդիրները, և այժմ ունենքավելի դիվերսիֆիկացված տնտեսություն, արդյունաբերության աճ։ Սրանքպաշտոնական մեկնաբանություններն են։

– Եթե հիմնավորումները կան, եթե իրոք կարող են ապացուցել, որ այդպես է, ես կարող եմ միայն ողջունել։ Սակայն ես մի ուրիշ լավ բան եմ առաջարկում՝ իրականացնել, այսպես ասենք, հայկականացման (арменизация) ծրագիր, որի շրջանակներում պետք է համապարփակ վերլուծություն արվի բոլոր ուղղություններով։ Օրինակ՝ X ապրանքից որքան է ներմուծվում և որքան է արտադրվում տեղում։ Պետք է հասկանալ՝ ինչո՞ւ է այդ X ապրանքի մի մասը ներմուծվում և ոչ թե տեղում արտադրվում։ Անհրաժեշտ է մանրամասն վերլուծել, ոլորտ առ ոլորտ՝ սկսած կոշիկից մինչև բարձր տեխնոլոգիաների ոլորտ։ Հնարավորության դեպքում պետք է պայմաններ ստեղծել, որպեսզի ներմուծման առյուծի բաժինը փոխարինվի տեղական արտադրանքով կամ արտաքին առևտրի սալդոն հավասարակշռվի։

 – Նման բան առաջարկելու դեպքում Ձեզ կմեղադրեն պրոտեկցիոնիզմի մեջ։

– Դա հիմար մեղադրանք է, որովհետև ցանկացած երկիր ունի պրոտեկցիոն մեխանիզմներ։ Իմ առաջարկն ամենանուրբ ձևն է։ Իսկ երբ գնում ես մի երկիր, և ձեզնից պահանջում են այս կամ այն թուղթը, դա ի՞նչ է, եթե ոչ` պրոտեկցիոնիզմ։ Ընդ որում, ես չեմ ասում` խտրականություն դրեք տեղականի և ներմուծվողի միջ։ Հակառակը՝ ես ասում եմ` որտեղ կոռուպցիա կա, որը խոչընդոտում է տեղական արտադրողին, կարգավորեք խնդիրները։ Իսկ ընդհանրապես, այն բոլոր «բարեփոխիչները», որոնք դրսի խորհուրդներին լսելով իբր դեմ են պրոտեկցիոնիզմին, պետք է հասկանան, որ ամբողջ աշխարհն է հովանավորում իր ներքին արտադրողին։ Ընդ որում, նորից եմ կրկնում, մենք ոչ մի նորմ, Առևտրի համաշխարհային կազմակերպության ոչ մի կանոն չենք խախտում։ Ես մինչև օրս չեմ տեսել, որ ինչ-որ մեկն այս ամենով լուրջ քայլեր արած լինի։ Մինչդեռ ՙհայկականացման՚ խնդիրը շատ կարևոր գործընթաց է, որը պետությունը պետք է գիտակցի։ Հաշվի առնելով Հայաստանի շուկայի փոքր լինելը՝ այդտեղ ավելի մեծ աշխատանք է պետք կատարել։ Դա պետք է լինի առաջին քայլը։ Տեղական շուկայում շոշափելի արդյունքներ ունենալու դեպքում արդեն հիմքեր կստեղծվեն նաև արտաքին շուկա դուրս գալու համար։ Մենք, վերջին հաշվով, պետք է մեր պոտենցիալը կարողանանք գնահատել բոլոր ոլորտներում։

 – Պրն Սուքիասյան, Ձեր նշած քայլերն արդյո՞ք կարող են հաջողությամբ պսակվել, եթեպետական պաշտոնյան մտածում է ոչ թե երկրի, տնտեսության, այլ առաջին հերթին` իրգրպանի մասին։ Եթե նրան ավելի ձեռնտու է գնել ոչ թե հայկական տավարի միսը, այլհնդկական գոմեշինը՝ նույն գնով կամ ավելի թանկ։

– Ես խոսում եմ այն իրականության մասին, որը պետք է ունենանք։ Մնացած խնդիրները միանգամից լուծվող են, եթե քաղաքական կամք լինի։

 – Այսինքն՝ նախ պետք է այդ իրականությունը, այդ կամքը լինի, նո՞ր միայն անցնենքմյուս փուլին։

– Ես կարծում եմ, մենք արդեն այն սահմանին ենք, որ արդեն այդ քաղաքական որոշումը պետք է լինի։ Մենք պետք է հասկանանք՝ մեր ցավը որն է, մեր խնդիրը որն է, և գտնենք այդ խնդիրների լուծման բանալին։

 – Իսկ ինչո՞ւ իշխանությունը լուրջ քայլեր չի ձեռնարկում այդ ուղղությամբ։ Չե՞նցանկանում լուրջ բարեփոխումների գնալ։

– Բոլորը զբաղված են իրենց ամենօրյա խնդիրներով ու ժամանակ չեն տրամադրում լուրջ սկզբունքային փոփոխություններին։ Լճացած աշխատում են։ Չեն կանգնում,  ետ չեն նայում, չեն վերլուծում։ 1000 անգամ այս մասին ասել եմ,  դեռ տարիներ առաջ։ Համակարգային լճացում է։ Ես շատ մեղմ եմ արտահայտվում։

 – Այդ դեպքում արդյոք կարելի՞ է ենթադրել, որ այդ կամքի և այդ բանալին գտնելու,  Ձերգաղափարները կյանքի կոչելու համար կարող եք առաջադրվել առաջիկանախագահական ընտրություններում, ինչի մասին վերջերս գրում են նաև  մամուլում։

– Եկեք անձերի հարցը չբերենք առաջ։ Կարևորը համակարգային հարցերն են։ Պարզ է, որ ինչ-որ անձեր գալու են, իրենց գաղափարներով, արժեքներով։ Սակայն եկեք չկենտրոնանանք դրա վրա։

 

Զրուցեց ԲԱԲԿԵՆ ԹՈՒՆՅԱՆԸ

«168 ժԱՄ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031