Այս տարի , երկրորդ անգամ, ոլորտի հանդեպ ցուցաբերվող նորովի մոտեցման և պետական հոգածության պայմաններում, մենք պետականորեն նշում ենք Գյուղատնտեսության աշխատողի օրը:
Հանրապետության Նախագահի կողմից գերակա ոլորտ հռչակված Հայաստանի գյուղատնտեսությունը դանդաղ, բայց հետևողականորեն շարժվում է իրական բարեփոխումների ճանապարհով, նպատակ ունենալով հասնել մրցունակ ու ինքնաբավ այնպիսի մի մակարդակի , երբ հնարավոր կլինի լիովին ապահովել երկրի պարենային անվտանգությունը:
Հարգելի գործընկերներ, գյուղաշխարհի մարդիկ, ֆերմերներ, գործարարներ, մասնագետներ, գիտնականներ, Ձեր ազգանվեր ու լարված աշխատանքի շնորհիվ է, որ մենք հաջողված գյուղատնտեսական տարվա բերառատ աշուն ենք վայելում, բոլոր ցուցանիշներով գերազանցելով նախորդ տարվա բնագծերը:
Ձեր վաստակի հանդեպ մեծագույն հարգանքի և շնորհակալության զգացումով եմ շնորհավորում Ձեզ ` գյուղատնտեսության աշխատողի օրվա կապակցությամբ:
Ցանկանում եմ բոլորիդ խաղաղ, արդյունավետ աշխատանք, երկրի ապագայի հանդեպ լուսավոր հավատի բազմապատկում:
Երջանիկ եղեք, հաջողակ և առողջ:
ՀՀ գյուղատնտեսության նախարար
Ս. Կարապետյան