ՀՀ կառավարությունը առաջիկա երկու շաբաթվա ընթացքում կներկայացնի իր պարզաբանումները Առաջին նախագահի բողոքի վերաբերյալ:
Լեւոն Տեր-Պետրոսյանը ՄԻ եվրոպական դատարան է ներկայացրել 8 կետից բաղկացած պահանջագիր, ըստ որի` 2008թ. նախագահական ընտրություններից հետո խախտվել են իր` խոսքի ազատության, ազատ ընտրություններին մասնակցելու, ազատ տեղաշարժվելու եւ մի շարք այլ իրավունքներ.
«Առաջին նախագահը իր խախտված իրավունքների դիմաց` որպես արդարացի փոխհատուցում դիտում է իր իրավունքների խախտումների ճանաչումը, որոնք, ըստ էության, կարող են հիմք ծառայել այդ օրերին տուժած բազմաթիվ քաղաքացիների իրավունքների վերաբերյալ քննված ներպետական ատյաններում գործերի վերաբացման համար»,- «Ա1+»-ին ասաց հայցը Եվրադատարան ներկայացրած փաստաբան Վահե Գրիգորյանը։
ՀՀ Կառավարությունն իր առարկությունները Եվրադատարան պետք է ներկայացներ դեռ սեպտեմբերի 11-ին, սակայն մինչեւ նոյեմբերի 7-ը ժամանակ է խնդրել Եվրոդատարանից:
Եվրադատարանում ՀՀ Կառավարության ներկայացուցիչ, զինդատախազ Գեւորդ Կոստանյանը մեզ հետ հեռախոսազրույցում նշեց, որ Առաջին նախագահի ներկայացրած 8 պահանջներից Եվրադատարանը քննության է վերցրել միայն 2-ը` 2008թ. մարտի 1-20-ը տնային կալանքի ու հավաքների ազատության մասով արդյունավետ պաշտպանության միջոցներ ունենալ-չունենալու հարցերը: Ըստ Պարոն Կոստանյանի՝ կառավարությունն արդեն պատրաստել է իր առարկությունները, որոնք հիմնավոր են եւ անհերքելի։
Մանրամասները կարդացեք այստեղ: