Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Արամ Մանուկյանը «կռիվ տվող» բյուջե էր ակնկալում

Հոկտեմբեր 19,2012 23:43

2012թ. բյուջեն բյուջե չէ: Այս համոզմանն է ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը, որի կարծիքով այն հետընթաց ապահովող բյուջե է եւ որեւէ մարտահրավեր չի նետում ստվերային տնտեսությանը, մոնոպոլիային եւ գնաճին:

«Պայքարող բյուջե չէ, կռիվ տվող բյուջե, որ կառավարությունը ծրագիր է դնում սոցիալական խնդիր լուծելու, թոշակառուի, ուսուցչի խնդիր լուծելու, այդպիսի բյուջե այստեղ չկա»,- «Ա1+»-ին ասում է Արամ Մանուկյանը։

Մի քանի օրից ԱԺ-ն կսկսի երկրի ամենակարեւոր փաստաթղթի` 2013թ. պետբյուջեի նախագծի քննարկումները: Պարոն Մանուկյանը համակարգային ոչ մի լուրջ փոփոխություն չի ակնկալում:Նրան հատկապես հավատ չի ներշնչում բյուջեում նշված հարկեր-ՀՆԱ հարաբերակցությունը. «Իրենք լավ շուլեռի նման լավ թվեր են ներկայացնում, փորձում են մատուցել աճ»։

Ըստ նրա` գեղեցիկ մանեւրելով ներկայացված գեղեցիկ թվերը հօդս են ցնդում, երբ քաղաքացին մտնում է սովորական մի խանութ ու ծանոթանում գներին:

«Գներն աճում են աննախադեպ արագությամբ, եւ գնաճը մի քանի անգամ գերազանցում է իրենց ներկայացրած բյուջեի աճի թվերի»,-հայտնում է Արամ Մանուկյանը։

Մանրամասները կարդացեք այստեղ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031