Այս անգամ «ռոմանտիկ երեկոն» Չարենցավան քաղաքի շենքերից մեկի բակում էր: Մեր ֆոտոխցիկը հասցրեց սա ֆիքսել այն ժամանակ, երբ հետաքրքրասեր ամբոխն արդեն հեռացել էր: Ականատեսների պնդմամբ ՝այս խենթության հեղինակը 23-ամյա մի երիտասարդ է , ով իր «տիրուհու» սիրտը նվաՃելու համար պատրաստ է ամեն մի քայլի: «Նա երբեք այսքան սիրահարված չի եղել: Ամեն ինչ պիտի անենք մեր ախպորը օգնելու համար»,-ասում է Սևակը ՝այս հրաշալի տեսարանի հեղինակի ընկերը, իսկ անձամբ հեղինակը չի ցանկանում ներկայանալ: Ընկերոջից տեղեկացանք նաև, որ մեր հերոսուհին իր անակնկալին հետևել է պատուհանից:
Նազենի Բաղդասարյան