Երեկ Անթալիայում սրտի ինֆարկտից անգլիացի զբոսաշրջիկ է մահացել: Հայտնում է «Հյուրիեթ Դեյլի նյուզ»-ը:
Թերթի փոխանցմամբ 66-ամյա Ջենիս Մարգարետ Յանգը հինգ հոգուց բաղկացած խմբի անդամներից մեկն էր, որոնք կորել էին Անթալիայի Քաշի շրջանում: Յանգն իր բարեկամներին, որոնք Թուրքիա էին եկել իրեն այցելության, ցանկացել էր ցույց տալ տեղանքը, սակայն խումբը օրվա տապին, էքկուրսիայի ժամանակ մոլորվել էր: Ճանապարհին Յանգը սրտի նոպա է ունենում: Նրա բարեկամները շտապում են ծովափ ու ձեռքերը թափահարում, որպեզի անցնող նավերի ուշադրությունը գրավեն: Ձկնորսը, որը նկատում է խմբին, կանչում է տեղի ոստիկաններին: Սակայն Յանգին փրկելն անհնար է լինում:
Յանգի դին տեղափոխվել է դատաբժշկական վարչություն դիահերձման համար:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ