«Լը մոնդ» թերթը անդրադարձել է թուրք լրագրող, Ջեմալ փաշայի թոռան Հասան Ջեմալի «1915. Հայոց ցեղասպանություն» գրքին՝ նշելով, որ մի քանի տարի առաջ գրքի վերնագիրը բավական կլիներ հեղինակին բանտարկելու համար, իսկ այժմ, հաշվի առնելով հեղինակի մեծ ժողովրդականությունը, գիրքը Թուրքիայի գրախանութների մեծ մասում վաճառվում է:
«Երբեք չեմ մոռանա 2008թ. Երևանի սեպտեմբերյան առավոտներից մեկը: Լուսաբացին երևում էր Արարատ լեռը, որը մերթընդմերթ անհայտանում էր մշուշի մեջ: Այդ առավոտ ես հասկացա, որ պատմությունը նրանց համար է, ովքեր ուզում են այն տեսնել», – Հասան Ջեմալի խոսքն է փոխանցում թերթը:
Թեև Թուրքիայի ինտելեկտուալների համար ցեղասպանություն բառի գործածաումը բանավեճի մեծ առիթ է, սակայն Հասան Ջեմալը հստակորեն գործածում էր ցեղասպանություն բառը Լոս Անջելեսում Հենրի Մորգենթաուի թոռնուհու և Հասան Ջեմալի անկեղծությանը կասկածող հայերի հետ հանդիպման ժամանակ: Գրում է թերթը և ավելացնում, որ Հասան Ջեմալի գրքի կազմին նույնպես ցեղասպանություն բառը գրված է առանց չակերտների:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ