Ուկրաինայի ազգային փոքրամասնությունների խոշորագույն կազմակերպություննները դիմել են Ուկրաինայի իշխանություններին, որպեսզի նրանք չհամաձայնեն Լեոնիդ Կրավչուկի և Աննա Գերմանի գլխավորած «աշխատանքային խմբի» առաջարկած փոփոխություններն անել «լեզվի օրենք»-ում: Հայտնում է Ուկրաինայի նախագահի պաշտոնական կայքը:
«Ուկրաինայի նախարարների աշխատանքային խմբի մշակած օրինագիծը իրավականորեն և փաստացի խլում է քաղաքացիներից ուսման, վարչական ծառայություններում, դատավարություններում, զանգվածային լրատվամիջոցներում, իրավագիտությունում, հաղորդակցության մեջ, գովազդներում, բժշկության մեջ, առևտրում և այլ ոլորտներում մայրենի լեզուն կիրառելու իրավունքից ու հնարավորությունից: Ձեռք բերված տեքստը վատթարացնում է ազգային փոքրամասնությունների լեզուները օգտագործելու հնարավորությունները», – մեջբերում է «Նովի ռեգիոն» պարբերականը նախագահին, վարչապետին և այլ խոշոր քաղաքական գործիչներին հղած դիմումից:
Դիմումի տակ ստորագրել են Ուկրաինայի մի շարք համայնքային և այլ կազմակերպություններ, այդ թվում՝ ուկրաինայի հայերի ազգային կոնգրեսը:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ