Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւոն Մութաֆյան. «Թուրքերը Չուխաճյանին չեն ներկայացրել որպես իրենց ազգակից»

Հոկտեմբեր 19,2012 20:18

 

Այսօր հայտնել էինք, որ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության նիստերի դահլիճում մեկնարկեց  Երիտասարդ հայ արվեստաբանների գիտական յոթերորդ նստաշրջանը՝ նվիրված հայ մեծանուն  կոմպոզիտոր Տիգրան Չուխաճյանի ծննդյան 175-ամյակին:

ԳԱԱ հայագիտության եւ հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Յուրի Սուվարյանը ասել էր, որ Չուխաճյանի գործերը քիչ են կատարվում, ինչը թուրքերին առիթ է տալիս կոմպոզիտորին ներկայացնել որպես թուրք:

Խնդրի շուրջ թատերագիր, գրականագետ, արվեստի վաստակավոր գործիչ  Լեւոն Մութաֆյանը մեզ հետ զրույցում  փաստեց, որ թուրքերը Չուխաճյանին չեն ներկայացրել  որպես իրենց ազգակից. «1999թ-ին լույս տեսած թուրքալեզու հանրագիտարանը ներկայացնում է Ստամբուլը՝ ըստ թաղամասերի: Ներկայացվել է նաեւ յուրաքանչյուր թաղամասի հայ բնակչությունը, այդ թվում՝ Վահրամ Փափազյան, Պետրոս Ադամյան, Հակոբ Պարոնյան, Տիգրան Չուխաճյան…: Վերջինիս կենսագրության մեջ նշվում է, որ նա ազգությամբ հայ է. կան կաեւ լուսանկարներ»:

Պարոն Մութաֆյանը համաձայն չէ նաեւ ակադեմիկոսի այն կարծիքի հետ, թե Չուխաճյանի գործերը բավականաչափ չեն կատարվում. «Նրա կատարյալ ստեղծագործությունները միշտ առկա են Օպերայի եւ բալետի թատրոնի խաղացանկում, մասնավորապես՝ «Լեբլեբիջի Հոր-հոր աղա» օպերետը: Դա նույն  «Կարինե» ներկայացումն է, որը վերջերս ցուցադրվեց Կամերային երաժշտության տանը: Իսկ այս պահին Պարոնյանի անվան թատրոնում պատրաստվում է նույն «Կարինե» օպերետը»:

Յուրի Սուվարյանը կարծիք էր հայտնել, որ ներկայումս հայ  թատերագիտությունը պասիվ դիրքում է: Այս հարցի վերաբերյալ Լեւոն Մութաֆյանն ասաց, որ առկա է թատերագիտական կրթության պակասավորություն. «Մշակված չեն թատերագիտական կրթության հստակ եղանակներ, իսկ Թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտում թատերագիտական կուրսերը ղեկավարում են նախկինում դերասանական եւ ռեժիսորական կրթություն ստացած մարդիկ: Բացի այդ, այսօր թատերագիտության համար ներկայանալու ասպարեզ չկա, իսկ ոլորտի հանդեսների ու պարբերականների թիվը չափազանց քիչ է: Բացակայում է նաեւ թատրոն-թատերական քննադատություն կապը»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031