«Առավոտ»-ը երեկ Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների համահայկական կենտրոնի (ՌԱՀՀԿ) ղեկավար Մանվել Սարգսյանին հարցրեց, թե Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հնարավոր հանդիպումը, որի մասին վերջին օրերին ավելի հաճախ են սկսել խոսել, ինչ նոր բան կարո՞ղ է փոխել բանակցային գործընթացում։ Մեր զրուցակիցը նախ հիշեցրեց Փարիզում հունիսի 18-ին կայացած ԵԱՀԿ ՄԽ-ի համանախագահների եւ ԱԳ նախարարների հանդիպումը, ինչպես նաեւ՝ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հայաստանյան այցը այս տարվա հունիսին՝ տարածաշրջանային այցի շրջանակներում, որի ընթացքում Քլինթոնը նշել էր, թե Փարիզում կկայանա ԱԳ նախարարների հանդիպում, որտեղ կառաջարկվեն նոր մոտեցումներ: «Մենք չտեսանք որեւէ նոր մոտեցում, ընդամենը տարածվեց համանախագահների հայտարարություն, որում որեւէ նոր բան չասվեց», նկատեց Մ․Սարգսյանը:
Մանրամասները կարդացեք վաղվա տպագիր «Առավոտում»:
Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ