66-ամյա բրիտանուհի Մոիրա Գլիդը տառապում է սակավ հանդիպող հիվանդությամբ, որի հետևանքով ստիպված է անընդհատ աչքերը փակ պահել, հակառակ դեպքում նրանք ցավ են պատճառում կնոջը: Սակայն տիկին Գլիդը հայտնաբերել է մի եղանակ, որի շնորհիվ կարողանում է մի քանի րոպե բաց պահել աչքերը: Երբ նա երգում է,ցավը տարօրինակ կերպով դադարում է տանջել կնոջն ու թույլ է տալիս ժամանակ առ ժամանակ բացել աչքերը: Կնոջ հիվանդությունը կոչվում է տեղային դիստոնիա, որի պատճառով աչքերի շուրջ մկանային սպազմ է տեղի ունենում՝ անկախ մարդու կամքից փակելով աչքերը։

«Ֆանտա»-ն աշխարհում երրորդ ամենահայտնի ոչ ալկոհոլային ըմպելիքն է` «Պեպսի»-ից և «Կոկա-Կոլա»-ից հետո:

Թիթեռները ստամոքս չունեն: Հայտնի է թիթեռների մոտ 140.000 տեսակ:

Նապոլեոնը տառապել է աիլուրոֆոբիայով, որը վախ է կատուներից:

Նախկինում Coca-cola-ն իր մեջ կոկային է պարունակել, որտեղից էլ ստացել է իր անվանումը:
Անդրանիկ Ջալալյան
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: