Լրահոս
Օրվա լրահոսը

Groong. «Պրահայի դատարանը հետաձգել է հայազգի մաֆիոզի արդարացման դատավճիռը»

Հոկտեմբեր 19,2012 17:55

Պրահայի գերագույն դատարանը ռուսախոս մաֆիայի պարագլուխ Անդրանիկ Սաղոյանի և չորս այլ մարդկանց արդարացման դատավճիռը, որոնք մեղադրվում են գործարարի սպանություն կազմակերպելու մեջ, երկրորդ անգամ հետ է ուղարկել ստորին ատյան: Հայտնում է «Գրունգ» լրատվականը և նշում, որ այս լուրը հայտնվել է դատարանի կայքում, սակայն պաշտոնական որոշումը գրավոր տեքսով դեռ չի տրվել:

Պրահայի գերագույն դատարանի խոսնակ Յան Ֆորտն ասել է, որ որոշումն ընդունվել է հոկտեմբերի 10-ին, փակ դռների ետևում:

Նախորդ տարվա ապրիլին Պրահայի քաղաքային դատարանը եզրակացրել էր, որ մեղադրանքները ապացուցված չեն և արդարացրել էր 5 օտարերկրացիներին:

Սաղոյանը, որը հայտնի է որպես «օրենքով գող», ենթադրվող հանցանքը կատարել է 2007թ., սակայն վարձու մարդասպանը սխալմամբ սպանել է այլ մարդու՝ Պրահայի Վացլավի հրապարակում դանակահարելով մեկ ուրիշին: Նա դատապարտվել է 22 տարվա ազատազրկման:

Մյուս մեղադրյալներն են ազգությամբ չեչեն Գիլանի Ալիևն ու Մաղոմեդ Ալիևը և հայազգի Արսեն Կակոսյանն ու Ռոման Մելքոնյանը:

 

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031