Կարդում ես որևէ գիրք, այնուհետև այն փոխանցում մեկ ուրիշին, և արդյունքում ստացվում է, որ bookcrossing ես արել:
Bookcrossing բառացիորեն նշանակում է գրքապտույտ, գրքերից «ազատում» Քո սիրելի գիրքը կարդալուց հետո թողնում ես մարդաշատ վայրում, ինչ-որ մեկը գտնում է, կարդում, և այդպես շարունակ:
Այս երևույթը Հայաստան մուտք գործեց անցյալ տարի: Մի քանի միջոցառումների ընթացքում երիտասարդները գրքերի վրա փակցրեցին հատուկ պիտակներ, որտեղ գրված էր, որ այդ գիրքը չի կորել, ինչպես նաեւ ինֆորմացիա bookcrossing-ի էության մասին:
Այսօր ես Ֆրանսիական համալսարանի որևէ լսարանում կթողնեմ Ագաթա Քրիսթիի գրքերից մեկը: Գրքի մեջ թողել եմ նաև էլեկտրոնային հասցե, որպեսզի գտնողը (եթե ցանկանա) տեղյակ պահի, որ գիրքը նոր ընթերցող ունի:
Մոտ օրերս կազատվեմ նաև Հարուկի Մուրակամիի «Նորվեգական անտառ»-ից: Քանի որ չունեի համապատասխան պիտակ, պարզապես ձեռքով գրեցի. «Այս գիրքը չի կորել: Կարդա՛ և փոխանցի՛ր»:
Ագնես Գասպաբեկ` (mynews.am)