Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ հագնել այս աշնանը. Ֆաինա Հարությունյանն է խորհուրդ տալիս

Հոկտեմբեր 19,2012 17:39

Աշունն արդեն լիովին մտել է իր դերի մեջ, վաղուց արդեն ժամանակն է թարմացնել զգեստապահարանը՝ թողնելով այնտեղ միայն ամենանորաձևը, իսկ այդ հարցում ձեզ օգնելու համար «Առավոտ երիտասարդականը» զրուցեց դիզայներ Ֆաինա Հարությունյանի հետ:

Դիզայների խոսքով՝ այս աշնանը նորաձև են սև կաշվից հագուստները, իր նշանակությամբ ու գեղեցկությամբ չի զիջում նաև մորթին: Իսկ այս աշնան գույներն ըստ Ֆաինայի հետևյալն են՝ էլեկտրիկ կապույտ, վառ ոսկեգույն, մուգ գազարագույն, մուգ կանաչ, սև, շոկոլադի գույնին մոտ շագանակագույն և մուգ դեղին:

Իրենց կարևորությամբ աչքի են ընկնում նաև շարֆերը, որոնք լրացնում են հագուստն ու ավելի հետաքրքիր դարձնում այն. «Շարֆերը միշտ էլ նորաձև են, կարևոր է, սակայն, որ համապատասխանի հագուստին», – ասում է Ֆաինան: Խոսելով երիտասարդների հագնվածքի մասին՝ դիզայները շեշտեց, որ իրեն շատ է դուր գալիս այն, ինչ կրում են երիտասարդները: Նրան հատկապես ուրախացնում է այն փաստը, որ սկսել են առաջնորդվել սեփական կարծիքով, և իրենց հագնվածքում օգտագործում են ավելի համարձակ գույներ:

Տիգրանուհի Թասլակյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031