«Երբ «Տաշիր» հիմնադրամը հունիսին հայտարարեց, թե պարգեւատրելու է օլիմպիական խաղերի մեդալակիրներին, հոգաբարձուների խորհուրդը որոշել էր օլիմպիական չեմպիոնին պարգեւատրել $100 հազար դրամին համարժեք դրամ: Սակայն, ցավոք, Լոնդոնում ոսկե մեդալակիր չունեցանք: Անձամբ ես ակնկալում էի, որ Օլիմպիական խաղերից Հայաստանն առնվազն 4-5 մեդալակրով կվերադառնա: Ափսոս, դա էլ չեղավ եւ ունենք այն, ինչ ունենք: Հուսով ենք, որ Ռիո դե ժանեյրոյում Հայաստանի մարզիկները ոչ միայն ավելի հաճախ կբարձրացնեն Հայոց Եռագույնը, այլեւ կհնչեցնեն մեր օրհներգը», – Aravot.am-ին ասաց Կարեն Կարապետյանի գրասենյակի ղեկավար Արտակ Ճաղարյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ