Լրահոս
Օրվա լրահոսը

Մարքսիստ. «Ծառուկյանը ղազագիրը չի վերծանի»

Հոկտեմբեր 19,2012 17:23

 

«Եթե Ծառուկյանը, որպես կուսակցապետ, կանգնում է ՀՀ երրորդ նախագահի կողքին կամ սատարում է ԱՄՆ-ի ներկայացուցչին` Օսկանյան Վարդանին, քաղաքական ինքնաարժեզրկման, ինքնաոչնչացման է ենթարկում իրեն: Համոզված եմ, որ նա այդ ճանապարհով չի գնա: Արժեզրկումից խուսափելու, Ռուսաստանի հետ գժտվելուց զերծ մնալու համար, նա պարտադրված է դնել սեփական թեկնածությունը` շրջափակման մեջ գտնվող գազանի նման` օղակից դուրս պրծնելու միակ ելք»,- Aravot.am-ի հետ զրույցում պարզաբանելով վերջին օրերին շրջանառության մեջ դրած իր տարբերակը, որ 2013-ին նախագահի պաշտոնը կրկին ստանձնելու համար Սերժ Սարգսյանը պետք է Լեւոն Տեր-Պետրոսյանին խնդրի ղեկավարել ԱԺ-ն, իսկ Գագիկ Ծառուկյանին տա վարչապետի պաշտոնը, ասաց Հայաստանի մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանը:

Եթե ԲՀԿ առաջնորդը մտնի նախագահի պաշտոնի համար պայքարի, ըստ մարքսիստի, այդ դեպքում ՀՀ առաջին նախագահը` ՀՀՇ-ով եւ մնացյալ պառլամենտական քաղաքական ուժերը «ստացվում են նրան բնականոն դաշնակիցներ. Լեւոն Տեր-Պետրոսյանը, ազգի շահերից ելնելով, վստահ եմ, որ կկանգնի Ծառուկյանի կողքին, որպես նրան սատարող»:

Մարքսիստը վստահ է, որ Ծառուկյանը կունենա նաեւ ՌԴ-ի եւ Վարդան Օսկանյանի աջակցությունը եւ նրա շուրջ բնական դաշինք կձեւավորվի, ինչի պարագայում «գահը փրկել` Սերժ Սարգսյանն ի վիճակի չի լինի»:

Նրա համոզմամբ` «Երկրորդ անգամ տանկերի, փրփուրների կամ զինվորների կրունկների տակ կոխկրտել ժողովրդին` նա իրավունք չունի եւ չի կարող: Այս պարագայում, միակ ելքը Ծառուկյանին վարչապետ, իսկ Տեր-Պետրոսյանին` ԱԺ նախագահ օծելն է, իհարկե, եթե այս գործընթացում նրան կբավարարեն իր դիվանագիտական կարողությունները` նրանց համոզելու համար: Եթե չկարողացավ` դատապարտված է կործանման»:

Մարքսիստն այսօր 99 տոկոսով հավանական է համարում, որ Ծառուկյանը կառաջադրի իր թեկնածությունը, քանի որ նրա յուրայինների նկատմամբ հալածանքներն այլ ճանապարհ չեն թողնում. «Հավանականությունը, որ նա ղազագիրը կվերծանի եւ հավատարմության ռեւերանսներ կանի երկրորդ նախագահին, ես համարում եմ նրա արժանապատվությունից ցածր: Նա չի գնա այդ ուղով: Սերժ Սարգսյանը պետք է բարձր դիվանագիտական կարողություններ դնի` այս մարդկանց համոզելու, խնդրելու համար եւ անի իշխանական թեւի ռակիրովկա»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031