«Ամբողջ հայությունը հպարտանում է, երբ միջազգային մրցասպարեզներում, ի նշան հաղթանակների, բարձրանում է Հայաստանի պետական դրոշը, հնչում մեր օրհներգը: Սակայն մեր անվանի մարզիկները բարձունքներին հասնում են շնորհիվ անձնական մարզիչների, որոնք ամեն օր աշխատում են նրանց հետ, աճեցնում հաղթողներ եւ մրցանակակիրներ: Այ, հենց դրա համար էլ «Տաշիր» հիմնադրամը, կարեւորելով նրանց աշխատանքը, այսօր օլիմպիական մեդալակիրների անձնական մարզիչներին պարգեւատրեց մեկական միլիոն դրամով», – այսօր «Լա Պիացցա» ռեստորանում պարգեւատրման արարողության ավարտին ասաց ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանի գրասենյակի ղեկավար Արտակ Ճաղարյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ