Նախկին արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը իր վստահորդի գործով չի բացառում նաեւ ամենավատ սցենարը՝ 20 տարվա ազատազրկումը:
«Քաղաքական գործ է, եթե քաղաքական պատվեր տվողը դիրքորոշումը փոխի, կարտացոլվի գործի մեջ, չի փոխի՝ կգնա ամենավատ սցենարով: Մեր երկրում ամեն ինչ հնարավոր է: Վախենում եմ ինչ-որ բան ասել, որովհետեւ չկա արդարադատության համակարգ, իսկ այդ դեպքում ցանկացած զարգացում հնարավոր եմ համարում»,- հավելեց փաստաբանը:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Կարդացեք նաև