«Լա Պիացցա» ռեստորանում այսօր Լոնդոնի օլիմպիական խաղերի հայաստանցի մեդալակիրների եւ նրանց անձնական մարզիչների պարգեւատրման արարողությունից առաջ ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանի գրասենյակի ղեկավար Արտակ Ճաղարյանը Aravot.am-ին ասաց. «Հիմնադրամը Կարեն եւ Սամվել Կարապետյան եղբայրների գլխավորությամբ տարիներ շարունակ ուշադրություն է դարձնում ոչ միայն օլիմպիական խաղերի մեր մրցանակակիրներին, այլեւ միջազգային մրցաշարերում հաջողության հասած մարզիկներին` պարբերաբար նրանց խրախուսելով բավականին մեծ պարգեւագումարներով: Սակայն հասարակությունը շատ դեպքերում դրանց տեղյակ չի լինում: Մենք դեռ հունիս ամսին` օլիմպիական խաղերի մեկնարկից առաջ, հայտարարություն էինք տարածել, որ Կարապետյան եղբայրները , «Տաշիր» բարեգործական հիմնադրամը պարգեւատրելու է Լոնդոնում մեդալներ նվաճող հայ մարզիկներին: Եվ այսօր հիմնադրամը կատարում է խոստումը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ