«Ռուսաստանը Հայաստանում գտնվում է բարդ վիճակում, որովհետեւ տեսնում է, որ կորցնում է Հայաստանը: Այստեղ մեծ հաջողությամբ գործում է Արեւմուտքը եւ նախագահական ընտրություններից հետո բացարձակ իշխող է լինելու մեր երկրում»,- նման տեսակետ այսօրվա ասուլիսում ներկայացրեց նախկին ՆԳ նախարար Աշոտ Մանուչարյանը:
Նրա խոսքերով, Արեւմուտքն ամեն ինչ անում է Ռուսաստանին ցույց տալու, որ մեր երկրում ռուսական ուժ կա: Ըստ նրա, չեն ցանկանում, որ Ռուսաստանը տարածաշրջանից նեղացած հեռանա. «Բոլոր նրանք, որոնք երդվում են Ռուսաստանի անունով եւ արցունքները աչքերին ռուսական ճառեր են արտասանում, վաճառված են Արեւմուտքին: Ռուսաստանն այստեղ քաղաքական իմաստով ոչինչ չունի, բայց պատրանք են թողնում, թե ունի»:
Պարոն Մանուչարյանը վստահ է, որ Ռուսաստանը վիրավորվել է հայերից. «Չի հասկանում, որ այդ իրավիճակն ինքն է ստեղծել: Այն խաղերը, որ այստեղ իրականացնում է հանցագործ, անգաղափար, ծախվող, գող ուժերի հետ, այ արդյունքը սա է»:
Կարդացեք նաև
Նա նաեւ հավելեց, որ Հայաստանում բալանսի խախտումը լավ բան չի խոստանում:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ