Հոկտեմբերի 20-ին Լյուքսեմբուրգում տոն է: Երկրում նշվելու է արքայազն Գիյոմի եւ դքսուհի Ստեֆանի դե Լաննուայի հարսանիքը: Այդ արարողությանը ականատես լինելու համար արդեն բազմաթիվ զբոսաշրջիկներ են այցելել Լյուքսեմբուրգ: Պսակադրությունը կկատարվի Տիրամոր սրբավայրում: Նախատեսված է, որ թագաժառանգի հարսանեկան միջոցառմանը Լյուքսեմբուրգի կենտրոնում կլինեն շքեղ միջոցառումներ, երաժշտություն, հրավառություն եւ այլն:
Լիկա ԳԼԱՄՈՒՌՅԱՆ