Այսօր Կարեն եւ Սամվել Կարապետյան եղբայրների «Տաշիր» հիմնադրամը «Լա Պիացցա» ռեստորանում լրատվամիջոցների հետ կազմակերպած «ընդմիջման» ժամանակ դրամական խոշոր մրցանակներ հանձնեց Լոնդոնի օլիմպիական խաղերի մեր երեք մեդալակիրներին:
ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանի գրասենյակի ղեկավար Արտակ Ճաղարյանը Կարապետյան եղբայրների անունից Լոնդոնի օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանին պարգեւատրեց $ 25 հազարին, բրոնցե մեդալակիրներ, ծանրորդ Հռիփսիմե Խուրշուդյանին եւ ըմբիշ Արթուր Ալեքսանյանին, համապատասխանաբար, 15 հազարական դոլարին համարժեք դրամ, իսկ նրանց անձնական մարզիչներ Սամվել Գեւորգյանին, Արման Ղազարյանին ու Գեւորգ Ալեքսանյանին` 1 միլիոնական դրամ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ