Հայաստանի նախկին ՆԳ նախարար Աշոտ Մանուչարյանի համոզմամբ, առաջիկա նախագահական ընտրություններում բոլորը պարտվելու են: «Քաղաքական, պետական ընտրանին եւ օլիգարխիան խոշորագույն պարտություն են կրելու նախագահական ընտրության արդյունքում, ժողովուրդն էլ՝ միգուցե կպարտվի, եթե իրեն չգտնի»,- այսօր «Տեսակետ» ակումբում կարծիք հայտնեց պարոն Մանուչարյանը: «Հիմա լսում ես մեկը մյուսի հետեւից ասում են՝ մենք այս ենք անելու, հաղթելու ենք, ո՛չ, դուք ոչնչացնելու եք: Նախարարները, նախագահները հնացել են: Նրանց գալիս են փոխարինելու երիտասարդներ, որոնք ավարտել են այս կամ այն կուրսերը, որոնք ջուր չեն խմում, նրանք խմում են H2Օ: Ռոբոտացրած մի համակարգ է , որը մեռնող աշխարհի վերջին ճիգն է, բոլոր երկրներում հաստատել այսպիսի անդեմ գորշ ադմինիստրացիա: Հայաստանում իշխանության է գալիս այդ ադմինիստրացիան: Մեր երեխաներին վերցնելու են, ռոբոտ սարքեն ու մորեխի նման գցեն այս երկրի ջանին »,- շարունակեց բանախոսը:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ