Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Asbarez. «ԱՄՆ կոնգրեսականը քննադատել է «Վաշինգթոն փոստ»-ի Ադրբեջանին գովերգող հոդվածը»

Հոկտեմբեր 19,2012 15:53

Էդ Ռոյս

ԱՄՆ կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Էդ Ռոյսը բլոգային գրառումում անդրադարձել է «Վաշինգթոն փոստ»-ի հրապարակած Ադրբեջանին փառաբանող` «Փոքրիկ Ադրբեջանը փոփ-հզորությամբ է արշավում Իրանի մոլլաների դեմ» հոդվածին: Հայտնում է «Ասպարեզ»-ը:

Էդ Ռոյսը գրել է, որ հոդվածում փորձ է արվել արևմտյան երաժշտության և արվեստի գործիչների միջոցով Ադրբեջանին ներկայացնել «հանդուրժող», իսկ Իրանին  ռեպրեսիվ, այսինքն, իբր թե Ադրբեջանում Ռիհաննայի, Ջենիֆեր Լոպեզի և Շակիրայի համերգները կատաղեցրել են Իրանի մոլլաներին: Այդպիսով ընթերցողի մոտ կարծիք են ստեղծում, թե փոփ երաժշտությունն ընտրելով որպես արտաքին քաղաքականություն` Ադրբեջանը ճիշտ ուղու վրա է դուրս եկել:

«Սա ինձ հիշեցնում է այն դեպքը, երբ «Էկոնոմիստ»-ը գրել էր, թե Սիրիայում սուշի ռեստորանների բացումը Սիրիայի մոդեռնիզացման նշան է», – գրում է Ռոյսը և մանրամասնորեն հիշեցնելով Ռամիլ Սաֆարովի դեպքը` շարունակում, – «Ինձ չի հետաքրքրում, թե քանի Ջեյ-Լո կհայտնվի այնտեղ, ինչ հանդերձանքով, կամ թե ինչպես են նյարդայնանում Իրանում: Երբ կացնասպանները հերոսներ են, նշանակում է ինչ-որ բան շեղված է Բաքվում»:

«Միակ բանը, որն ինձ ասում է այս հոդվածը, այն է` Իրանի համակարգի համեմատ, բոլորն էլ լավն են», – եզրափակում է Էդ Ռոյսը:

 

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031