Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհանիսյանի հայտարարությունը

Հոկտեմբեր 19,2012 15:40

PanArmenian Photo

Կենտրոն և Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում քննվում են քաղաքացիական գործեր ընդեմ ինձ՝ պատվի և արժանապատվության հայցապահանջներով: Գործերը քննում են նույն իրավասության դատարանի երկու դատավորներ՝ Արայիկ Մելքումյանը և Ռուբեն Ներսիսյանը: Երկուսն էլ, կարծես, փոխհամաձայնեցված, նույն գործելաոճով, դատավարական կարգի կոպտագույն խախտումներով վարում են դատական նիստերը: Մի դեպքում Ռ. Ներսիսյանը,  առանց գործի նյութերին ծանոթանալու համար իմ փաստաբանին ժամանակ և հնարավորություն տալու, ինչպես դա նախատեսված է քաղաքացիական դատավարության օրենսդրությամբ, կայացրել է դատական նիստ, դրանով իսկ կոպտորեն խախտելով իմ իրավունքները: Մյուս դեպքում, դատավոր Արայիկ Մելքումյանը դատական նիստերը անցկացրել է իմ և իմ փաստաբանի բացակայությամբ, նախօրոք մեզ չտեղեկացնելով նիստերի վարման մասին՝ փաստորեն փակ ռեժիմով: Ավելին, նա հաշվի չի առել իմ փաստաբան Լիանա Գրիգորյանի պաշտոնական գրությունը, որով վերջինս իր հիվանդության պատճառով խնդրել էր հետաձգել դատական նիստը: Չնայած այդ խնդրանքի նա առանց մեզ իրազեկելու, փաստորեն  ծածուկ անցկացրել է դատական նիստեր և ավարտել դատաքննությունը:

Ափշեցուցիչ է ոչ միայն այս շտապողականությունը, որը երկու դատավորներն էլ դրսևորեցին  վերջին օրերի ընթացքում, ինչը իր դանդաղակոտությամբ և նիստերը հետաձգելու բացառիկ տաղանդով օժտված  դատավոր Ռուբեն Ներսիսյանի  համար Պատվիրատուի պատվերը  կատարելու գործում մեծ սխրագործություն է, այլև այն, որ մյուս գործով դատավոր՝ Արայիկ Մելքումյանը նիստերի անցկացման մասին չէր իրազեկել ոչ միայն ինձ և իմ փաստաբանին, այլև գործով որպես երրորդ կողմ ներգրավված  տասից ավելի ազդեցիկ լրատվամիջոցներին: Սա ես դիտում  եմ որպես խայտառակ ոտնձգություն ոչ միայն իմ, այլև ազատ մամուլի նկատմամբ:

Կոչ եմ անում բոլոր իրավապաշտպան կազմակերպություններին՝ իրենց ձայնը բարցրացնել և կոնկրետ  քայլեր ձեռնարկել մեր դատաիրավական համակարգում  կատարվող կամայականությաններին և ապօրինություններին վերջ դնելու նպատակով:

Հմայակ Հովհաննիսյան ,
ՀՀ քաղաքացի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031