Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյանը ցանկանում է փակե՞լ «Սիվիլիթասը» ու դրա հովանու ներքո գործող լրատվամիջոցները (Տեսանյութ)

Հոկտեմբեր 19,2012 15:34

«Սիվիլիթաս» հիմնադրամի եւ Վարդան Օսկանյանի նկատմամբ ճնշումները դադարեցնելու պահանջով այսօր «Սիվիլիթաս» հիմնադրամի աշխատակիցները բողոքի ակցիա են անցկացրել գլխավոր դատախազության առջեւ եւ գլխավոր դատախազին փոխանցել ճնշումները դադարեցնելու քաղաքացիների ստորագրությունները:

«Արդարություն ու արդարադատություն ենք պահանջում մեր հայրենիքում: «Սիվիլիթաս» հիմնադրամի եւ նրա հիմնադիր Վարդան Օսկանյանի նկատմամբ հետապնդումները վկայում են Հայաստանում ժողովրդավարության տկարության եւ դրա ավելի թուլացման մասին: Այս գործը առաջին նախադեպը չէ, այն մեր երկրում ամենաթողության հերթական դրսեւորումն է: Սա մեկ քաղաքական գործչի, մեր կազմակերպության հարցը չէ, սա երկրում իրավական, քաղաքական ու բոլոր ոլորտների անառողջության դրսեւորումն է»,- ասաց հիմնադրամի աշխատակից Սեդա Գրիգորյանը:

«Օրակարգ» օրաթերթի լրագրող Թաթուլ Հակոբյանն էլ հավելեց, որ նախագահ Սերժ Սարգսյանը եւ նրան խորհուրդ տվող թիմը մեծ ցանկություն ունի, որ ժամ առաջ փակվի ե՛ւ «Սիվիլիթասը», ե՛ւ դրա հովանու ներքո գործող լրատվամիջոցները. «Այսպիսի ծրագրերը կարող են դառնալ սկիզբը ավելի մեծ գործընթացի, եւ իշխանությունները փորձելու են բնում խեղդել կոշտ մեթոդներով: Կփորձենք թույլ չտալ»:

PrevPhoto
NextPhoto

Մանրամասները՝ տեսանյութում:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031