Այսօր գլխավոր դատախազության առաջ ՀԱԿ-ի ակտվիստների պաշտպանության համար կազմակերպված ակցիային կոնգրեսականները, ի թիվս այլ ցուցապաստառների, նորից բերել էին «Fuck system» կարգախոսը: Ակցիայի մասնակիցներից մեկի խոսքերով՝ ժողովրդի փողերը տանում, կազինոներում ուտում են ու քաղբանտարկյալ են պահում:
Հիշեցնենք, որ ՀԱԿ ակտիվիստներ Տիգրան Առաքելյանին, Դավիթ Քիրամիջյանին, Սարգիս Գեւորգյանին եւ Արտակ Կարապետյանին դատարանի որոշմամբ՝ դատապարտել են 2-6 տարի ազատազրկման, որը, ըստ ՀԱԿ անդամների՝ համապատասխան չէ նրանց կատարած արարքին:
ՀԱԿ ակտիվիստներին այսօր սատարելու էր եկել ՀԱԿ անդամ Վլադիմիր Կարապետյանը:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ