«Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանի համոզմամբ, առաջիկա նախագահական ընտրությունները վերջին ընտրություններն են լինելու , երբ նախորդ իշխանության դեմքերն են «հրամցվելու»: Այսօր ասուլիսի ժամանակ նա ասաց , թե պետք է դուրս գալ եռանախագահների (Լեւոն-Տեր-Պետրոսյան- Ռոբերտ Քոչարյան-Սերժ Սարգսյան) համակարգից. «Ամեն անգամ, հինը գեներացվում է ինչ-որ մեկին՝ անկախ նրանից լավն է , թե վատը: Ոչինչ չի փոխվել . չունենք կոալիցիա, ունենք քաղաքական սերիալներ»:
Նրա կարծիքով՝ «Որպես ընտրություն գործող նախագահը ձայն չունի, բայց որպես իրավիճակ՝ նա կհռչակվի որպես նախագահ»:
Պարոն Կարապետյանը բացառեց ընդդիմության միասնական թեկնածուն, իսկ հարցին, թե ՀԱԿ-ն ում կառաջադրի, նա ասաց, որ բացի Լեւոն Տեր Պետրոսյանի առաջադրումից, այլ թեկնածուով անիմաստ է քաղաքական պայքարի մեջ մտնել:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ