Լրահոս
Օրվա լրահոսը

Նախագահ Սերժ Սարգսյանը ասել է, որ տարածաշրջանում խաղաղությունը պահպանվում է հայկական ուժերի շնորհիվ

Հոկտեմբեր 19,2012 15:12

«Տարածաշրջանն արմատական վերափոխումների նախաշեմին է եւ այս ընթացքում գլխավոր խնդիրը, որ պետք է ապահովի հայկական կողմը, դա նախեւառաջ քաղաքական մասնակցությունն է՝ հնարավորինս նախաձեռնողականությամբ եւ երկրորդը՝ ռազմական նախապատրաստակամությունը, որի իրականացման հետ կապված աշխատանքներին մենք ականատես ենք լինում թե Հայաստանի Հանրապետության տարածքում, եւ թե Արցախում»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը:

Կարեւորելով բանակի դերակատարումը, Մելիք-Շահնազարյանը հատկանշական համարեց «Ռոյթերս» գործակալությանը տված հարցազրույցում նախագահ Սերժ Սարգսյանի այն հայտարարությունը, որ տարածաշրջանում խաղաղությունը պահպանվում է բացառապես հայկական ռազմական ուժերի շնորհիվ. «Սա նաեւ ինչ որ չափով մեղադրանք էր՝ ուղղված միջազգային հանրությանը, որ ձեր գործունեությունը ապացուցում է, որ տարածաշրջանում խաղաղությունը մեր բանակն է ապահովում: Եթե մենք հարցադրումը դնենք այս տեսակետից, որ խաղաղության երաշխիքն ենք տարածաշրջանում, ապա հասկանալի է, որ պատերազմի վերսկսումը կարող է շատ հեռուն տանել… Քանի որ մեր բանակն է տարածաշրջանում ներկայացնում որպես կայունության գլխավոր երաշխիք, հիմք, հետեւաբար սա թույլ է տալիս միջազգային հանրության հետ խոսել այլ դիրքերից, այսինքն ասել, որ մենք կարող ենք կարեւորագույն հարցերը ինքներս լուծել»,-ավելացրեց քաղաքագետը:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031