Լրահոս
Օրվա լրահոսը

Բրիտանիայի դեսպանը կապ է տեսնում Օսկանյանի դեմ հարուցված գործի եւ ԲՀԿ-ի`կոալիցիայի մեջ չմտնելու որոշման միջեւ

Հոկտեմբեր 19,2012 15:07

Մեդիամաքս: Երեւանում Մեծ Բրիտանիայի դեսպան Քեթի Լիչը որոշակի կապ է տեսնում Վարդան Օսկանյանի դեմ հարուցված քրեական գործի եւ ԲՀԿ-ի`կոալիցիայի մեջ չմտնելու որոշման միջեւ: Բրիտանացի դիվանագետն այդ մասին այսօր գրել է իր բլոգում:

«Հայաստանի վերջին մի քանի դեպքերը զարմանք ու հարցեր են առաջացրել ոչ միայն եվրոպացի եւ ամերիկացի պաշտոնյաների, այլեւ հասարակության մեջ (օրինակ՝ Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստների հետ կապված գործը): Իսկ ամենաթարմը՝ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի դեպքն է: Սովորական մարդկանց համար դժվար է ասել, թե Վարդան Օսկանյանը մեղավոր է կամ անմեղ: Բայց մի բան ակնհայտ է, որ երբ մայիսի 24-ին Բարգավաճ Հայաստան կուսակցությունը հայտարարեց, որ չի լինելու կոալիցիայի մեջ հաջորդ օրը՝ մայիսի 25-ին Վարդան Օսկանյանի ֆինանսական գործի հետաքննությունը ընթացքի մեջ մտավ:

Իհարկե, այս տվյալները պարզապես կարող են համընկած լինել, սակայն փաստն այն է, որ եթե մարդիկ հարցնում են խնդրի քաղաքական լինելու մասին, ապա համապատասխան պետական կառույցները պետք է կարողանան ապացուցել, որ իրենք գործում են հանրային եւ ոչ թե կառավարության շահի համար», – գրել է Քեթի Լիչը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031