Երեք տարի հետո, երբ ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմը կլքի Հանրապետության հրապարակում գտնվող ԱԳՆ-ի շենքը, «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերության սեփականատեր Էդուրադո Էռնեկյանը շենքի մի հատվածում աշխարհի հայերի համար միջազգային մշակութային կենտրոն կհիմնի: «Սա ընդամենը ծրագրեր են եւ դրանք իրականացնելու համար երկար ժամանակ կպահանջվի: Այդ շենքի մեջ մեծ փոփոխություններ պետք է լինեն»,-այսօր հայ-արգենտինյան համաժողովից հետո լրագրողների հետ զրույցում ասաց «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Խուան Պաբլո Գեչիջյանը:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ