Լրահոս
Օրվա լրահոսը

Ընդամենը նախազգուշացում` խախտում թույլ տված 2 գերիշխող ընկերություններին

Հոկտեմբեր 19,2012 14:55

«Հարավկովկասյան երկաթուղին», «Հայփոստն» ու «ՀԷՑ»-ը նկատողություն ու խիստ նախազգուշացում ստացան տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) կողմից:

Ըստ հանձնաժողով դիմած քաղաքացիների բողոքների, «Հարավկովկասյան երկաթուղիները» սպառողների ձեռք բերած էլեկտրոնային տոմսերը ետ չի ընդունել, դժգոհել են նաեւ, որ այդ «online» տոմսերի գինը բավականին բարձր է, իսկ թղթային տոմսերը ետ վերադարձնելու դեպքում, քաղաքացիներից գանձել են տոմսի արժեքի 15%-ը: Բացի այս, հանձնաժողով դիմած սպառողները նաեւ դժգոհել են, որ «ընկերությունը» չի վաճառել մեկնման եւ վերադարձի տոմսերը միաժամանակ:

Իսկ «Հայփոստ» ընկերությունից հանձնաժողովին բողոքել են ոչ միայն շարքային քաղաքացիներ, այլեւ բազմաթիվ տնտեսվարողներ: Ըստ այդ բողոքների, «Հայփոստը» ուշացումներով է հասցնում առաքվող ծրարները, կամ էլ հանձնումը հավաստող հետադարձ ծանուցագրերում հանձնման ամսաթիվ նշված չի եղել: «Հայփոստը» նամակները վերադարձրել է ուղարկողին «անհայտ հասցե» նշումով, մինչդեռ այդ նույն հասցեով նամակ ուղարկված ու հանձնված եղել է: Ըստ ՏՄՊՊՀ-ի «Հայփոստի»` նամակների ուշացումով առաքումը խոչընդոտում է հատկապես պետական մարմինների բնականոն աշխատանքին: Այսինքն. դեպքեր են լինում, երբ օրինակ տնտեսվարողները պետական մարմիներին պետք է տեղեկատվություն տրամադրեն, սակայն «Հայփոստի» պատճառով տնտեսվարողի նամակները կամ ուշացումով են տեղ հասնում, կամ էլ ընդհանրապես տեղ չեն հասնում:

ՏՄՊՊՀ-ն «Հայփոստին» եւ «Հարավկովկասյան երկաթուղիներին» նախազգուշացրեց վերացնել խախտումները: Ընդ որում, «Հարավկովկասյան երկաթուղիներն» արդեն վերոնշյալ խնդիրները վերացրել է եւ գրավոր պարտավորվել իջեցնել «online» տոմսերի գները:

Այսօր ՏՄՊՊՀ-ն ներկայացրեց «Հայաստանի Էլեկտրական Ցանցեր» ընկերության դեմ քաղաքացու բողոքը, ըստ որի, «ՀԷՑ»-ն անհիմն զրկել է սպառողին ընկերության ծառայություններից` էլեկտրաէներգիա մատակարարելուց: Ըստ հանձնաժողովի «ՀԷՑ»-ը չարաշահել է իր գերիշխող դիրքը, սակայն վարույթի ընթացքում ընկերությունն արդեն շտկել է խնդիրը:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031