Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Բուտիկներ տեղադրելու մասին որոշում չկա»

Հոկտեմբեր 19,2012 13:56

Հոկտեմբերի 8-ի համարում տեղեկացրել էինք, որ «Առավոտը» Աղայան 19 եւ Տերյան 54 շենքերի բնակիչներից ահազանգեր է ստացել, թե վերոհիշյալ շենքերի բակում ոմն սեփականատեր ցանկանում է բուտիկներ տեղադրել՝ «հարվածի տակ դնելով» կանաչապատ տարածքը եւ երեխաների համար նախատեսված խաղահրապարակը: Սեփականատեր ներկայացած մի անձ էլ ասել էր, թե աշխատում է քաղաքապետարանում եւ ունի համապատասխան թույլտվություն:

Տեղեկությունը ճշտելու համար մեկնաբանություն խնդրեցինք քաղաքապետարանից եւ ստացանք հետեւյալ գրավոր պատասխանը. «Տեղեկացնում ենք, որ Երեւանի քաղաքապետարանը ստացել է նման հայտ, սակայն այս համատեքստում դեռ քննարկումներ կամ քաղաքապետի որոշում եւ հաստատված նախագիծ չկա»: Քաղաքապետարանի պատասխանի մասին տարածքի բնակիչ Ղուկաս Հարությունյանը մտահոգություն հայտնեց, որ եթե հայտը չի քննարկվել, ուրեմն չի էլ մերժվել. «Եթե առանց քննարկելու մերժեին, այդպես էլ կասեին: Դա նշանակում է, որ կարող են հետագայում թույլտվություն տալ, բայց որոշումից հետո այլեւս ոչինչ չենք կարող փոխել»:

ԼՈՒԻԶԱ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031