Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Orange-ի բաժանորդների և Orange Հիմնադրամի հանգանակությունների շնորհիվ ևս երկու երեխա կվերադառնա ընտանիք

Հոկտեմբեր 19,2012 13:42

Orange Հիմնադրամը և Վորլդ Վիժն Հայաստանը ամփոփում են «Պահենք երեխաներին ընտանիքում» SMS-հանգանակության սեպտեմբեր ամսվա արդյունքները

 Այսօր Orange Հիմնադրամը և Վորլդ Վիժն Հայաստանը հայտարարեցին «Պահենք երեխաներին ընտանիքում» SMS բարեգործական նախագծի սեպտեմբեր ամսվա արդյունքների մասին: Նախագիծը թույլ է տալիս Orange-ի բաժանորդներից յուրաքանչյուրին աջակցություն ցուցաբերել այն հայ մանուկներին, ում ընտանիքները ֆինանսական դժվարությունների պատճառով իրենց երեխաներին հանձնում են պետական հաստատությունների հոգածությանը:

Սեպտեմբեր ամսին Orange-ի բաժանորդները նվիրաբերել են 299 600 ՀՀ դրամ: Ինչպես և նախորդ ամսիներին, Orange Հիմնադրամն այս գումարը կրկնապատկում է` Վորլդ Վիժն Հայաստանին փոխանցելով 599 200 ՀՀ դրամ: Այս գումարը Վորլդ Վիժն Հայաստանը կօգտագործի Սյունիքի մարզում բնակվող մի ընտանիքի օգնելու համար: Ընտանիքը բաղկացած է երիտասարդ մորից և երկու երեխաներից: Մայրը` Շողիկը, բարդ սոցիալական պայմաններից դրդված՝ 13-ամյա դստերը և 14-ամյա որդուն ստիպված է եղել հանձնել խնամքի հաստատության հոգածությանը: Հանգանակված գումարով հնարավոր կլինի ձեռք բերել տնային պայմաններում հրուշակեղենի արտադրության համար անհրաժեշտ սարքավորումներ, ինչը թույլ կտա Շողիկին գումար վաստակել և երեխաներին ինքնուրույն մեծացնել տանը:

«Նախագծի մեկնարկից ի վեր ավելի քան 5800 բաժանորդ է նվիրատվություն կատարել, իսկ շատերը մի քանի անգամ են գումար նվիրաբերել: Շնորհակալություն ենք հայտնում այս նախաձեռնությանը մասնակցած մեր բոլոր բաժանորդներին: Orange Հիմնադրամը կրկնապատկել է նրանցից յուրաքանչյուրի ներդրումը: Կոչ ենք անում մեր բաժանորդներին կրկին նվիրաբերել 100 կամ 500 դրամ, քանի որ հոկտեմբեր ամսվա հանգանակության արդյունքում կրկին մեկ հայ երեխա կվերադառնա ընտանիք»,- ասաց Հայաստանում Orange Հիմնադրամի խորհրդի նախագահ Ֆրանսիս Ժելիբտերը:

«Orange-ի բաժանորդների հանգանակության և Orange Հիմնադրամի շնորհիվ մենք արդեն կարողացել ենք ընտանիք վերադարձնել 6 երեխայի` ստեղծելով եկամուտի աղբյուր նրանց ծնողների համար: Նախագիծն ընտանիքի կայուն զարգացման վրա է հենվում, այլ ոչ թե պարզ բարեգործության, քանի որ փոքրիկ հանգանակությունների արդյունքում հնարավորություն է ստեղծվում տնտեսական կայունություն հաստատել ընտանիքներում», – ասաց Վորլդ Վիժն Հայաստանի տնօրեն Գրահամ Սթրոնգը:

Կարիքի մեջ գտնվող ընտանիքներին Orange-ի բաժանորդները կարող են օգնել` ուղարկելով SMS 1234 կարճ համարին և հանգանակելով 100, իսկ 5678 համարին` 500 դրամ:

«Պահենք երեխաներին ընտանիքում» SMS բարեգործական նախագիծը կտևի մինչև 2013թ. հունիս ամիսը: Այս ընթացքում Orange Հիմնադրամը պարբերաբար կտեղեկացնի հանգանակված գումարի, ինչպես նաև այն երեխաների և ընտանիքների մասին, ովքեր ընդգրկվել են նախագծում:

Անձնական տվյալների գաղտնիության պահպանման նկատառումներով նախագծում ընդգրկված ընտանիքի անդամների ազգանունը և երեխաների անունները նշված չեն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031