Լրահոս
Օրվա լրահոսը

«Արմենտելը» տուգանվեց 30 միլիոն դրամով (տեսանյութ)

Հոկտեմբեր 19,2012 13:24

«Արմենտել» ընկերությունն այսօր տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) կողմից տուգանվեց 30 միլիոն դրամով` անբարեխիղճ մրցակցության համար:

«Արմենտելը» «Ալիաս» ընկերությանը տրամադրել է «Էքսկլյուզիվ բիզնես» փաթեթը, որի 1Մգ ինտերնետի սակագինը 49 դրամ է, սակայն որոշ ժամանակ հետո, «Արմենտելը» բաժանորդներից 1Մգ ինտերնետի համար գանձել է 90 դրամ: Ընդ որում, «Արմենտելի» ինտերնետային կայքում էլ տրամադրված փաթեթի վերաբերյալ տեղեկատվությունում եւս նշված է` 1Մգ ինտերնետը` 49 դրամ: «Արմենտելը» ՏՄՊՊՀ-ի ուսումնասիրությունների ընթացքում փորձել է արդարանալ. Վերոնշյալ սպառողները վճարել են ավելի բարձր սակագին, որովհետեւ նրանց նկատմամբ, կիրառվել է «Ինտերնետ բոլորի համար» սակագնային փաթեթը, իսկ որպեսզի բաժանորդներն օգտվեն 1Մգ-ը 49 դրամ «Էքսկլյուզիվ բիզնես» փաթեթից պետք է հատուկ կարգավորումներ կատարեին: Բացի այս, «Արմենտել» ընկերությունը նաեւ պատճառաբանել է, որ հաղորդագրություն է ուղարկել բաժանորդներին եւ զգուշացրել սակագների մասին, սակայն այդ հաղորդագրությունը ուղարկված է եղել «Ալիասի» կողմից փաթեթը ձեռք բերելուց ամիսներ առաջ:

Ըստ ՏՄՊՊՀ-ի «Արմենտելը» մոլորեցրել է սպառողներին եւ անբարեխիղճ գործունեություն ծավալել: Հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյան էլ հորդորեց այն սպառողներին, որոնք եւս մոլորեցվել են «Արմենտելի» կողմից «Էքսկլյուզիվ բիզնես» փաթեթն օգտագործելիս եւ ավելի բարձր սակագին են վճարել ինտերենտի համար, ապա հանձնաժողովի այս որոշումը կարող են հիմք ընդունել եւ դիմել դատարան:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031