Լրահոս
Օրվա լրահոսը

«ԴատաԼեքս» տեղեկատվական համակարգը էլի «շփոթված» էր

Հոկտեմբեր 19,2012 13:20

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր, ժ.12-ին նշանակվել էր Վահրամ Մարգարյանի եւ Բորիս Հակոբյանի դեմ հարուցված քրեական գործով հերթական դատական նիստը: Այդ ժամի մասին նշված էր «ԴատաԼեքս» տեղեկատվական համակարգում նաեւ այսօր:

Սակայն պարզվեց, որ դատական տեղեկատվական համակարգի ժամը չի համընկնում դատավոր Արշակ Վարդանյանի կողմից իր նիստը նշանակելու ժամի հետ: Այս նիստը տեղի կունենա այսօր՝ ժ.15-ին:

Արդեն որերորդ անգամ է, ինչ դատական տեղեկատվական համակարգի ժամերը չեն համընկնում դատավորների նշանակած նիստերի ժամերի հետ:

Ի դեպ, գործարար Խաչիկ Գալոյանի սպանության մեջ մեղադրվող Վահրամ Մարգարյանի /Գուրգեն Մարգարյանի եղբոր/ եւ Բորիս Հակոբյանի դեմ հարուցված քրեական գործի դատաքննությունը տեղի կունենա դռնփակ ընթացակարգով: Արդեն երկրորդ անգամ: Պատճառը, ըստ մեր տեղեկությունների, վկա Աշոտ Ֆրանգուլյանի անվտանգության հետ է կապված: Այս վկայի ներկայությունը ցանկացած դատարանում անկանխատեսելի է իր հետեւանքներով: Այս գործով, չնայած Բորիս Հակոբյանը մի քանի անգամ պնդել է, որ ինքն է սպանել գործարարին, լուծելով իր սպանված որդու վրեժը նրանից, սակայն հաստիքային վկան ցուցմունք է տվել, թե Վահրամն է սպանել:

Այս վկայի անվան հետ է կապվում նաեւ մեր գործընկեր, «Հայկական ժամանակ» թերթի խմբագիր Հայկ Գեւորգյանի «ավտովթարի գործով» կեղծ վկայությունը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031