Հետաքրքրվա՞ծ եք, արդյոք, «Արմավիա»-ի փաթեթը գնելով՝ հարցին այսօր «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Խուան Պաբլո Գեչիջյանը պատասխանեց. «Մենք օդանավակայանի մենեջերներ ենք, այլ ոչ թե ավիաընկերության»: Պարոն Գեչիջյանը նույնպես տեղյակ չէր, թե ով է ընկերության նոր բաժնետերը: Ըստ նրա, ավիաընկերությունը պարբերաբար խախտում է օդանավակայանի քաղավիացիայի եւ «Արմավիայի» միջեւ կնքած եռակողմ պայմանագիրը, որով ժամանակացույց էր սահմանվել ընկերության պարտքը մարելու:
«Արմավիան» պարտավորվել էր ժամկետների մեջ կատարել իր պարտավորությունները: Բացի այդ, մենք հատուկ պայմաններ ենք նրանց առաջարկել: Նրանք օգտվում են հատուկ սակագներից»:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ