Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Աստծո հյուրանոցը

Հոկտեմբեր 19,2012 13:02

Թող ինձ ների ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ, թող ներեն նաեւ աստվածաշնչային բազմաթիվ արյունարբու թագավորները, ովքեր հետագայում սուրբ հռչակվեցին, եւ նրանց անուննեով այսօր քրիստոնյա աշխարհը իրենց զավակներին է կոչում: Այդ թվում նաեւ մենք՝ ցեղս հայոց: Եվ իբր թե նրանք մեզ պատմում էին աշխարհաստեղծումը եւ ցույց էին տալիս ակունքը, որտեղ, չգիտես ինչու, իրենք էին միայն:

Այնինչ աշխարհընկալումը, աշխարհճանաչումը եկավ հետո: Իհարկե, չի բացառվում, որ ՀԻՆ ԿՏԱԿԱՐԱՆՈՒՄ ճշմարտություններ կան պատմված, բայց քանի մենք օր օրի, տարի առ տարի հեռանում ենք հնաստեղծ աշխարհից, այդքան էլ մոտենում ենք մեր նախասկզբին:

Իսկ նախասկիզբը զարմանալիորեն գտնվում է «Սասունցի Դավիթ» եւ շումերների «Գիլգամեշ» էպոսներում, որտեղ ասվում է, թե ամեն ինչ սկիզբ է առել ջրից, եւ ջրի տակ է գտնվում անմահության ծաղիկը: Իսկ կյանքի հիմնախորհուրդը Մեծ մոր արգանդում է:

Ի՞նչ եղավ հետո… Մարդիկ ապրում էին բնության մեջ՝ որպես բնության զավակ, քանի դեռ չէր հայտնվել Բուդդան, ով իր խոկումների ներդաշնակությունը գտավ մի պատահական սիթարահար կնոջ խոսքով:

Իսկ հետո եկավ Կոնֆուցիոսը, ով իր աշակերտներին ասում էր, թե դուք ավելի կարեւոր եք, քան ես:

Հետո, արդեն ավելի ուշ, ծնվեց Քրիստոս Ասվածորդին, ով լվաց իր աշակերտների ոտքերը:

Հետո արդեն եղավ այն, ինչ բոլորս գիտենք. հարուստը ճնշեց աղքատին, աղքատն ապստամբեց հարուստի դեմ:

Արեւելքի հանճարեղ մշակույթը հասավ արեւմուտք՝ ոտքի տակ տալով «Սասունցի Դավիթ» եւ «Գիլգամեշ»: Եվ արեւելքի հանճարով լուսավորված արեւմուտքը փորձեց իր խոսքը թելադրել արեւելքին՝ Ալեքսանդր Մեծով եւ Նապոլեոնով: Երկուսն էլ հաղթեցին, բայց պարտվեցին երկուսն էլ:

Ես չգիտեմ, թերեւս, թե ինչ մղում էր նրանց առաջնորդում՝ գնալ-գնալ դեպի Արեւելք: Գուցե չգիտակցելով՝ նրանք վերադառնում էին դեպի իրենց Մեծ մոր արգա՞նդը, ով ծնել էր մարդկությունը: Եվ նրա հանճարեղ զավակներն էին նրանք:

Ափսոս, արեւմուտքը այսօր էլ է փորձում կառավարել արեւելքը՝ դեռեւս չճանաչելով արեւելքի հանճարը:

Այնինչ՝ մենք բոլորս ապրում ենք մի մեծ տան մեջ, որն ընդամենը Աստծո Հյուրանոցն է:

Եվ հիմա չգիտեմ՝ մե՞նք ենք հյուր, թե՞ ԱՍՏՎԱԾ՝ այս հյուրանոցում:

ՄԵՐՈՒԺԱՆ ՏԵՐ-ԳՈՒԼԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031