Արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանը, որը նաեւ «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերության սեփականատերն է, պատրաստվում է տեղեկատվական տեխնոլոգիաների գործարան հիմնել Երեւանում: Այսօր այս մասին հայտնեց «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Խուան Պաբլո Գեչիջյանը, որը նաեւ վերահսկում է «Կոնվերս» բանկի ու «Հայփոստ» ընկերության աշխատանքները: Պարոն Գեչիջյանը գործարանի հետ կապված ոչ բոլոր գաղտնիքները բացեց` ասելով, որ մնացածի մասին կխոսի պարոն Էռնեկյանը, միայն հայտնեց, որ նոր գործարանի արտադրած միկրոչիպերը նաեւ կարտահանվեն:
Ըստ Պաբլո Գեչիջյանի, գործարանի համար կպահանջվի ներդնել մոր 50 միլիոն դոլար:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԿԱՆ
Կարդացեք նաև