Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին անցած գիշեր մի քանի ժամ ուշացումով է վերադարձել Ռումինիայից։
Ուշացման պատճառը, ինչպես հաղորդում է վրացական «Ռուսթավի – 2» հեռուստաընկերության կայքէջը, Բուխարեստի օդանավակայանում Վրաստանի նախագահի օդանավի վթարային վայրէջքն է թռիչքից 10 րոպե անց. ինքնաթիռը մեկնել է շասիի հետ կապված տեխնիկական խնդիրը վերացնելուց հետո միայն։
Սաակաշվիլին Ռումինիայի մայրաքաղաքում մասնակցում էրԵվրոպական ժողովրդական կուսակցության համագումարին։
«Ազատություն» ռադիոկայան