Ադրբեջանը Միացյալ Նահանգներից ավելի մեծ ակտիվություն է ակնկալում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում։ Այդ մասին այսօր լրագրողներին ասել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի քաղաքական վերլուծության եւ տեղեկատվական ապահովման բաժնի վարիչ Էլնուր Ասլանովը։
«Վերջին ժամանակներս պասիվություն է նկատվում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում։ Միացյալ Նահանգները ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահ է, եւ մենք ցանկանում ենք, որպեսզի ԱՄՆ-ը ավելի ակտիվ դեր խաղաղ հակամարտության կարգավորման գործում` այլ առաջատար պետությունների հետ մեկտեղ», – «Թրենդ» լրատվական գործակալության փոխանցմամբ` հայտարարել է Ասլանովը։
«Ազատություն» ռադիոկայան