«Նոր Ժամանակներ» Կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը Հայաստանում քաղաքական կյանքը ճահճի է նմանեցնում : «ՍերԺ Սարգսյանն ու իշխանությունն այնքան են ոչնչացրել դաշտը, որ էլ մարդ չունեն փչեն, դնեն, կրեն: Այնքան է ոչնչացված դաշտը, բայց ինչ-որ մեկին պետք է, չէ՞, գոնե ժողովրդավարության համար փորձել հաղթել»,- այսօր ասուլիսում նման կարծիք հայտնեց պարոն Կարապետյանը: Նրա գնահատմամբ, քաղաքական ուժերի պայքարը ոչ թե իրար, այլ իրավիճակի դեմ է.«Ոչ թե քաղաքական ուժերն են ընդդիմադիր իշխանությանը, այլ իրավիճակն է ընդդիմադիր իշխանությանը: Քաղաքական ուժերը կողմնորոշում չունեն՝ ինչ ուղղությամբ Հայաստանի զարագացումը առաջ գնա, մյուս կողմից էլ, իշխանությունն ամեն ինչ անում է վերարտադրվելու համար ու թույլ չի տալիս քաղաքական, ծրագրային օբյեկտիվ քննարկումներ, որովհետեւ ցանկացած քննարկում կարող է վտանգել նրա վերարտադրվելու հնարավորությունը»: Նրա խոսքերով, իշխանության կոնկրետ դիրքորոշումներին ԲՀԿ-ն քաղաքական դիրքոշում դժբվարությամբ է արտահայտում.«Փաստը մնում է փաստ, որ այս ուժերը գաղափարական պայքարի չեն գնում համակարգը փոխելու համար»: Պարոն Կարապետյանի դիտարկմամբ, Օսկանյանի գործով իր կանխատեսած 3 սցենարներից մեկն արդեն իրականացվել է .«Արտաքին քաղաքականության դաշտում որպես հակառուսական տարր, որ օգտվում է Հանթսմանի փողերից իրականություն է դարձել եւ տեսնում եք, որ գեողաքաղական շահի առումով ԲՀԿ-ի որոշակի հարաբերություններ ռուսական շահերի հետ սառել են»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ