Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀՀԿ-ական. « Հիմա, եթե ես մաոդ սպանեմ, հանրապետականը կոկորդը պատռելով ինձ արդարացնելո՞ւ է»

Հոկտեմբեր 19,2012 11:37

Հատված ՀՀԿ խմբակցության պատգամավոր Համլետ Հարությունյանի հարցազրույցից:

 – Էս երկիրը մեր երկիրն է, որտեղ կոնտրաստն ամեն քայլափոխի աչք է ծակում, և մեր բոլորի աչքն ու ականջը տեղն են։ Ի՞նչ եք կարծում, արդյո՞ք Օսկանյանը ձկան այն մեծ գլուխն է, որից սկսվում է կոռուպցիայի դեմ պայքարը։

– Ուրեմն ասեմ, որ էդ բեմադրության հեղինակը մենք չենք։ Իրենք բերեցին ու Օսկանյանին վարի տվեցին, որպեսզի քաղաքական դիվիդենդներ շահեն։ Բայց դրաման ավարտվեց ֆարսով, և այդ մարդն արդեն անձնական ողբերգություն է ապրում։

– Ասացիք՝ ով էր բեմադրի՞չը։

– Չգիտեմ, գուցե և ԲՀԿ-ն չի արել։

– Այդ դեպքում որտե՞ղ փնտրենք ու գտնենք այն մարդուն, ով պլանավորեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության 2-րդ համարի հանձնումը։

– Ես Վարդան Օսկանյանին ԲՀԿ չեմ համարում, ինքն էլ չի համարում։ Ինձ թվում է, բեմադրիչները մի քանիսն են։ Բացառված չէ, որ դրսից լինեն, քանի որ «Սիվիլիթասի» բաները գնում են Ամերիկա։ Ի՞նչ իմանաս. ԲՀԿ-ի՞ց են, թե՞ ЦРУ-ից։

– Իշխանական թեւի մի քանի պատգամավորներ չթաքցրին, որ հավատում են Օսկանյան անձի անմեղությանը, բայց միաժամանակ պնդեցին՝ ինչոր բան այն չէ։

– 25 տարի է՝ բարեգործական մի կազմակերպության նախագահն եմ կամ տեղակալը։ Էդ խի՞ մեկը չբերեց մի 10 հազար դոլար ու ինձ տվեց։ Ես եթե 2 մլն դրամ տանեմ բանկ, դեպոզիտ դնեմ, իմ ընկերները նույն օրը, Զորի Բալայանի գլխավորությամբ, ինձ կախաղան կհանեն։

– Դուք շատ ճիշտ եք վարվում, պարոն Հարությունյան, կուզեի, որ նույն ճշգրտությամբ էլ մի վերջին անգամ հստակեցնեիք ԲՀԿի մասնակցությունը բեմադրության գործում։

– Էդ ինչո՞ւ եք էդքան «Բարգավաճի» անունը տալիս։ Էդ մարդիկ կարող է լրիվ անմեղ են։ Ի՞նչ կապ ունի ԲՀԿ-ն։ Բանկային մախինացիաներ են՝ Հանթսման-Վարդան Օսկանյան։ Ուզո՞ւմ եք ճիշտը իմանալ. «Բարգավաճը» պիտի հայտարարեր, որ ինքն ընդհանրապես առնչություն չունի։ Հիմա, եթե ես մաոդ սպանեմ, հանրապետականը կոկորդը պատռելով ինձ արդարացնելո՞ւ է, կամ ո՞րն է նրա մասնակցությունն իմ գործած հանցանքում։ Ցավն այն է, որ մենք չենք խորանում երևույթի մեջ։ Օսկանյանն ի՞նչ ԲՀԿ։ Երկու օր առաջ գնացել, տոմս է ստացել, եղավ որ նա ԲՀԿ-ակա՞ն է։ Ես որ տոմս չունենամ, իմ խոսելուց դուք չե՞ք ասի՝ էս մարդը կա՛մ հանրապետական է, կա՛մ դաշնակ։

Վահե ՄԵԼԻՔՅԱՆ

«Իրատես de facto»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031