Լրահոս
Օրվա լրահոսը

Ծառուկյանն էլի ե՛ւ ճանապարհել, ե՛ւ դիմավորել է Սերժ Սարգսյանին

Հոկտեմբեր 19,2012 11:12

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը նախօրեին գնացե՞լ է օդանավակայան՝ Սերժ Սարգսյանին Բուխարեստ ճանապարհելու եւ երեկ օդանավակայանում դիմավորե՞լ է նրան՝ մեր թղթակցի այս հարցին երեկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը պատասխանել է. «Արարողակարգի համաձայն, Գագիկ Ծառուկյանը՝ որպես անվտանգության խորհրդի անդամ ե՛ւ ճանապարհել, ե՛ւ դիմավորել է Սերժ Սարգսյանին»։

Արդեն տեղեկացրել ենք, որ այդ արարողակարգը գոյություն ունի շատ վաղուց, եւ ժամանակին Կարեն Դեմիրճյանը, որ նույնպես անվտանգության խորհրդի անդամ էր, երբեւէ ոչ ճանապարհել, ոչ էլ դիմավորել է Ռ. Քոչարյանին այլ երկիր մեկնելիս կամ ժամանելիս։

ԲՀԿ նախագահի այս ռեւերանսները Ս. Սարգսյանին՝ առնվազն տարօրինակ են ներքաղաքական վերջին ամիսներին ձեւավորված ֆոնին։

«Հայկական ժամանակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031